Կենդանակերպի նշաններ, որոնք անհաջողակ են սիրո հարցում
Flytothesky.ru-ն գրում է, որ շատ հարաբերություններ են փլուզվում ժամանակի ընթացքում: Կայքը ներկայացրել է, թե կենդանակերպի որ նշանների ներկայացուցիչներն են ընդունակ «ոչնչացնել» իրենց սերը, և ինչպիսի վարքագիծ է նրանց բնորոշ:
Խոյ: Հակված եք իմպուլսիվ և անհամբեր լինել: Ուզում եք անհապաղ անել այն, ինչ ցանկանում եք: Եթե զուգընկերը ձեր ետևից չի հասնում կամ պարզապես չի հասկանում ձեր քայլերը, կոնֆլիկտներ են առաջանում: Գործում եք՝ առանց մտածելու, հաշվի չեք առնում և ուշադրություն չեք դարձնում մյուսների կարծիքներին ու ցանկություններին: Ամենավատն այն է, որ ոչ միշտ եք գիտակցում, թե որքան եք ինքներդ ձեզ սիրում:
Ցուլ: Սեփականատիրոջ մոտեցում եք ցուցաբերում մարդկանց ու իրերի նկատմամբ: Որևէ մեկին ձեր կյանք ներս թողնելու համար ձեզ երկար ժամանակ է հարկավոր, բայց հետո չափազանց ուժեղ եք կառչում այդ մարդուն՝ նրան թույլ չտալով շնչել և ամեն կերպ ճնշելով: Սա հոգնեցնում է և չի նպաստում առողջ հարաբերությունների կառուցմանը: Հարկավոր է թուլացնել վերահսկողությունը, հակառակ դեպքում՝ կկորցնեք զուգընկերոջը:
Երկվորյակներ: Հակված եք փոփոխությունների. զուգընկերը երբեք չգիտի՝ ինչի սպասել: Այսօր ցանկանում եք ամուսնանալ, իսկ վաղը կասեք, որ ամուսնությունը ձեզ համար չէ: Ձեր զգացմունքները հասկանալը բարդ է, շատ ավելի բարդ է դրանց հետևելը: Կարծում եք, թե բնավորության այդ գիծը ձեզ հետաքրքիր և ինտրիգային է դարձնում, բայց իրականում այն միայն նյարդայնացնում է:
Խեցգետին: Չափազանց զգացմունքային եք: Բոլորն էլ ունենում են լավ ու վատ օրեր, բայց միայն դուք կարող եք ոչնչից խնդիր ու ողբերգություն սարքել: Ձեր կամակորությունը կարող է պարզապես հյուծել ձեր կողքին գտնվող մարդկանց:
Առյուծ: Ձեր հարաբերությունները հիմնականում «քանդում է» անասելի խանդը: Դա բավական զարմանալի է, քանի որ շատ ինքնավստահ եք և էգոիզմի առողջ չափաբաժին ունեք. ամեն դեպքում՝ անհույս խանդոտ եք: Զուգընկերոջը տանջում եք ձեր վարքով ու վերաբերմունքով՝ ստիպելով նրան հիասթափվել, ապա՝ նաև խուսափել ձեզանից:
Կույս: Հակված եք տհաճ քննադատության, նաև մարդկանց դատելու, ինչն ընդունելի չէ սիրային հարաբերություններում: Խնդիրն այն չէ, որ դուք ձեզ կատարյալ եք համարում. դուք շատ լավ գիտակցում եք սեփական թերությունները: Պարզապես ակնկալում եք, որ զուգընկերը պետք է կատարյալ լինի: Դժվար է լինել մեկի հետ, ով անդադար գնահատում է քեզ ու անհնարինը պահանջում: Հարաբերությունները չեն կարող դա հաղթահարել:
Կշեռք: Ընտրողաբար չեք մոտենում մարդկանց: Երբ որևէ մեկը ձեզ ուշադրություն է դարձնում, վայրկենական սկսում եք մտածել, թե խոսքն արդեն սիրո մասին է: Արդյունքում՝ ստանում եք մտածված փոխհարաբերություններ, որոնք երջանկություն չեն բերում:
Կարիճ: Անձնական կյանքը հաճախ է փակուղի մտնում, քանի որ չափից շատ եք սիրում մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց և ստիպել դիմել քայլերի, որոնք նա չի ցանկանում: Զուգընկերը ձեր խամաճիկը չէ. նա պետք է կայացնի սեփական որոշումները և պատասխանատվություն կրի դրանց համար: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն ղեկավարում են:
Աղեղնավոր: Հակված եք ամեն ինչ տեսնել այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս, և երբ իրականությունը բախվում է երևակայությանը, ձեզ համար բավական բարդ է լինում: Պետք է պատրաստ լինեք նրան, որ ամեն ինչ չի դասավորվում այնպես, ինրպես դուք եք ցանկանում: Երբ հարաբերություններին օբյեկտիվ մոտեցում չեք ցուցաբերում, ամեն ինչ փչանում է: Բացի այդ՝ բավական շուտ եք հարաբերություններ սկսում՝ չհասկանալով, որ նախորդներից դեռ բավարար ժամանակ չի անցել: Արդյունքում՝ միշտ հայտնվում եք փակ շղթայում:
Այծեղջյուր: Հավատացած եք, որ ամեն ինչ վատ է լինելու և դեռ սկզբնական շրջանից սպասում եք հարաբերությունների տապալմանը: Վատագույնը մի սպասեք: Այդ դեպքում բաց կթողնեք այն երջանկությունն ու ուրախությունը, որ բերում են հարաբերությունները:
Ջրհոս: Երբեմն «քանդում եք» ինչ-որ լավ բան միայն այն պատճառով, որ ցանկանում եք մի փոքր «ճոճել նավակը»: Հակադրվելը կամ խնդիրներ ստեղծելը հետաքրքիր եք համարում: Ձեզ հետաքրքրում է զուգընկերոջ ռեակցիան, երբ ձեզ սխալ եք պահում: Սա ոչ մի դրական բան չի տա հարաբերություններին: Վատ պահվածքը ձեզ գրավիչ չի դարձնում. այն ընդամենը հիասթափեցնում է և անվստահության պատճառ դառնում:
Ձկներ: Հակված եք գերզգացմունքայնության, ինչը զուգընկերոջը ստիպում է զգուշավոր լինել ձեզ հետ: Նա չի կարողանում ձեր կողքին լինել այն, ինչ կա. նա հաշվարկում է ցանկացած քայլ և մտածում ցանկացած բառ արտաբերելուց առաջ: Նա լուրջ էներգիա է ծախսում «ճիշտ» պահվածք մշակելու համար, լարվում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը