Կոլումբիայի նախարարների կաբինետը, նախագահ Խուան Մանուել Սանտոսի վարչակազմի բարձրաստիճան խորհրդականներն ու աշխատակիցները հրաժարական են տվել:
Սենատոր Ջոն Մաքքեյնի (հանրապետական, Արիզոնա նահանգ) մոտ բժիշկները գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Գերմանիայի կառավարությանը իր երկրի ներքին գործերին ու դատական համակարգին միջամտելու մեջ:
Հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռուբեն Պողոսյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որպես բանակի (ցամաքային զորքերի) նախարարի պաշտոնի թեկնածու է առաջադրել Մարկ Էսպերին՝ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերական հսկայի՝ Raytheon ընկերության նախկին փոխնախագահին:
Հուլիսի 20-ին, ժամը 07:39-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում այրվում է ավտոմեքենա:
Արարատի մարզում, այսօր՝ հուլիսի 19-ին, ականի պայթյունից վիրավորված զինծառայող 29-ամյա Արթուր Զախարյանի վիրահատությունը լավ է անցել:
Հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Ռ. Պ.-ն այսօր լուսադեմին մահացել է:
Մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մասին և այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ. որոշ ժամանակ անձ խմբին օժանդակելու համար կալանավորվել է նար Զոհրաբ Ղումաշյանը։ Կալանավորված երեք անձանցից երկուսը շինարար են, մեկը՝ խոհարար: Սույն գործի շրջանակներում Դոն Պիպոն տուժող է ճանաչվել
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը մտադիր են սկսել ռազմավարական կայունության հարցերի շուրջը երկխոսությունը, որին կմասնակցեն երկու երկրների ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ այլ շահագրգիռ գերատեսչություններ:
Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել երկրաշարժ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ:
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը, ով հուլիսի 17-ին դանակահարվել էր, հիվանդանոցում մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը, ով աշխատել է Ռուբեն Պողոսյանի հետ միևնույն բուհում:
Կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվապահ Արմեն Ունանյանի անունը երեկվանից հանվել է «Գազպրոմի» կայքից, որտեղ նրա նկարը վարչապետի որդու կողքին էր։
2017թ. հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության ՄԻՊ-ն ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին և Բերնհարդ Քլազենին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Գագաթնաժողովից առաջ գերմանական ոստիկանությունը ստացել է նամակ, որում նշվել է, թե «գերմանացի ոստիկանի համազգեստով մարդիկ կարող են հարձակում իրականացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա»: Բացի այդ, նախազգուշացման մեջ եղել է պոտենցիալ հարձակվողի անունը: Die Welt-ի տվյալներով՝ խոսքը եղել է նախկին թուրք ոստիկանի մասին:
Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը ՀՅԴ անդամ է, ժամանակին ՀՅԴ քվոտայով առողջապահության նախարարն էր և հրաժարական է տվել, երբ ՀՅԴ-ն հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին: ԱԺ ընտրություններին էլ առաջադրվել էր ՀՅԴ-ի կողմից, թիվ 2 ընտրատարածքում, և ստացել 440 ձայն: ՀՅԴ-ի միջամտությամբ այրվածքաբանական կենտրոնը կհանվի այդ ցանկից, սակայն թե ինչ կարգավիճակ կունենա, դեռ պարզ չէ:
Հ-6 ավտոճանապարհի Եղվարդ-Նոր Գեղի հատվածի 6-րդ կմ-ին բախվել են «BMW X5» մակնիշի 98 AQ 888 և «ՎԱԶ-2106» մակնիշի 35 LT 047 պետհամարանիշերով ավտոմեքենաները. «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և հայտնվել դաշտում:
Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ նշանակված Լալա Ղազարյանի որդու պաշտոնն իջեցրել են։
Զոհրաբյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չի ունեցել, իսկ նրա եկամուտները ստացվել են նախկին աշխատավայրում ստացված աշխատավարձից և կազմել ընդամենը 10 հազար 500 դրամ:
Կարենի եղբայրը` Տիգրանը, այժմ ծառայում է Մարտունու այն զորամասում, որտեղ ծառայել է Կարենը: Վերջինիս քույրը այս տարի է ավարտել դպրոցը: Նարի Հայրապետյանի խոսքով` Կարենն ակտիվ մասնակցություն է ունեցել 2014-ի օգոստոսյան դիվերսիան կանխելու գործողություններին, երբ Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ հակառակորդը տվել էր 4 զոհ եւ 3 վիրավոր, իսկ հայկական կողմը՝ 1 զոհ եւ 4 վիրավոր: Կարեն Ուլուբաբյանը մասնակցել է նաեւ ապրիլյան պատերազմին:
Հուլիսի 20-ին, ժամը 00:19-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ Սուրբ Խաչ վանքի մոտակայքում, նույն գյուղի բնակիչ 1941 թ. ծնված Ա. Խ.-ը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չինացի թեթեւատլետ Չժան Պեյմենն առաջ է անցել Չենդու J-10 ռեակտիվ կործանիչից, գրել է RT-ն:
Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարանն ամերիկացի երգչուհի Մադոննայի պահանջով չեղյալ է հայտարարել այն աճուրդը, որտեղ պլանավորովում էր վաճառքի հանել նրա անձնական նամակները, ինչպես նաեւ նրան պատկանող լուսանկարները, ներքին սպիտակեղենը եւ այլ իրեր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Իսկ ինչո՞ւ չփորձել:
Մարդու ուղեղը բաղկացած է երկու կիսագնդից, որոնք տարբեր չափով են զարգացած: Տեսողական թեստերի օգնությամբ կարելի է հասկանալ, թե կիսագնդերից որն է գերակայում: Նայեք այս լուսանկարին. ի՞նչ եք տեսնում առաջին հերթին:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ մանկապարտեզի դաստիարակչուհին մեղավոր է ճանաչվել անզգուշությամբ մահ պատճառելու մեջ: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:
Արևածաղկի սերմերը համեղ են, բայց կարող են նաև վնասել օրգանիզմին: Իհարկե, այն նաև օգտակար հատկություններ ունի, սակայն դրանք օգտագործելուց առաջ հարկավոր չէ մոռանալ այն վնասի մասին, որ այս սերմերը կարող են հասցնել առողջությանը: