34-ամյա ֆուտբոլիստն ակումբի հետ բանակցություններ սկսել էր դեռ մարզական տնօրենի պաշտոնում Անտերո Էնրիկեի նշանակումից առաջ, իսկ կարևոր պաշտոնում հայրենակցի նշանակումից հետո Պեպեի «Պարկ դե Պրեն» տեղափոխության շանսերն էլ ավելի մեծացան:
Կոյուղիների խցանումը բնակիչների բողոքի պատճառ: Մուշ 2 թաղամասում 22 շենք նման խնդիր ունի:
Ակտիվորեն աշխատանք փնտրող յուրաքանչյուր տասը ճապոնացու մայիսին բաժին էր ընկնում գրեթե 15 թափուր աշխատատեղ, երկրում աշխատուժի պակասը հասել է 1974 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին, ինչի մասին վկայում են առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության տվյալները:
Թուրքագետի դիտարկմամբ՝ սրված են նաև Թուրքիա-ԵՄ հարբարերությունները, հատկապես՝ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները. «Ինչպես գիտենք՝ գերմանական իշխանություններն այդպես էլ թույլ չտվեցին Էրդողանի այն թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում բռնություններ էին գործադրել խաղաղ ցուցարարների վրա, ներս մտնել Գերմանիա, ինչը հարուցել է թուրքական արտգործնախարարության զայրույթը։ Շեշտենք նաև, որ G20-ի համաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիա մեկնած Էրդողանին արգելել են հանդիպումներ ունենալ տեղի թուրքական շրջանակների հետ՝ հայտարարելով, որ Գերմանիան բավականին սկզբունքային է տրամադրված թուրքական ազդեցությունը Գերմանիայում սահմանափակելու համար»։
«Արսենալի» և Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսն արդեն գիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան, բայց լռում է:
Երեկ Արաբկիր վարչական շրջանում Բաղրամյան պողոտայում գտնվող պոլիկլինիկայում բժիշկ է ծեծի ենթարկվել:
«Առաջին գծում իրավիճակը բավականին հանգիստ է: Կարծում եմ՝ այս մեկ տարվա ընթացքում լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի զինված ուժերի ղեկավարությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս օրերին սահմանում որևէ լարվածություն չկա:
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին խոսել է անգլիական ակումբի պաշտոնական կայքի լրագրողների հետ: Այս անգամ Մխիթարյանը խոսել է իր մանկության և իր հոր՝ Համլետ Մխիթարյանի, նախկին մարզիչների հետ հարաբերությունների մասին:
Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր խստացումը կարող է խոչընդոտներ ստեղծել «Պարսից Ծոց – Սև ծով» միջանցքի հարցում, թեև, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ին ձեռնտու է այդ և ոչ թե «Հյուսիս-Հարավ» (Իրան, Ադրբեջան, Ռուսաստան) նախագծի իրագործումը։
«Մեր քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր պետությունն իրեն տեր է կանգնում։ Այս համատեքստում խիստ կարևոր է համայնքային իշխանությունների ճիշտ աշխատանքը»։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ. մեկ տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
«Ուշադրություն դարձրեք` նա չի հայտարարել, որ դա ամբողջությամբ հակառուսական նախաձեռնություն է: Ավելին` նա ասել է, որ դա շատ օգտակար գործիք է, բայց միտում կա որոշ խաղացողների կողմից դա հակառուսական դարձնելու: Դրանք տարբեր բաներ են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Հայաստանի համար 16,5 հազար անողնաշար կենդանիներ ունենալը շատ է` մերձարևադարձային գոտու երկրների համար Հայաստանը շատ հարուստ է: Այն պայմանավորված է երկու գործոնով: Ունենք շատ զանազան գոտիավորություն, բավականին զանազան են մեր էկոհամակարգերը: Մյուս պատճառն այն է, որ Հայաստանը գտնվում է մեծ կենսաշխարհագրական բաժանումների սահմանին, և մեզ մոտ հյուսիսից` եվրոկովկասյան, արևմուտքից` միջերկրածովյան, իսկ արևելքից` իրանական ու միջինասիական ֆաունաներն են: Այսինքն` դրանք միանում են, և մենք ունենում ենք եվրոպական և միջինասիական բազմազանություն»,- ասաց Քալաշյանը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Գերմանիայի դաշնային կանցլեր Հելմուտ Կոլի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում առկա հակասությունները չեն մոտեցնում «մեկ տանիքի» ստեղծման նպատակին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այցելել ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ Սանկտ Պետերբուրգում:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2017-ի զեկույցը:
Ալերգիան մարդուն ուղեկցում է բավականին երկար ժամանակ: Բանախոսի դիտարկմամբ՝ կան ալերգիայի որոշ ձևեր, որոնք ենթակա են նաև բուժման, բայց հիմնականում ստեղծվում է այնպիսի քրոնիկ վիճակ, որի ֆոնի վրա կարող են լինել նաև սրացումներ:
SAS սուպերմարկետում նախօրեին կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է:
Իսկ հետո կտեղափոխվի «Բավարիա»: Ատլետիկայի աշխարհի առաջնությունից հետո լեգենդար սպորտսմենը կփորձի դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ Նախիջևանում, որը պաշտոնապես համարվում է Ադրբեջանի Հանրապետության տարածք, հաճախ են տեղի ունենում թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որոնց նպատակը Նախիջևանում թուրքական իշխանության ամրապնդումն է։
Հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին, մեկնաբանելով սահմանադրության նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը, ասել է․ «Մենք Սահմանադրություն չենք կազմում Ջիանի համար, ոչ էլ նրա հայրենիքի ճակատագիրն է որոշվում այս փաստաթղթով»։
«Շահդենիզ 2» գազային խոշորագույն նախագծում, որի իրագործմամբ Ադրբեջանը արդյունահանվող գազը մտադիր է արտահանել Թուրքիա և Եվրոպա ներդրումների մոտ 20 մլրդ դոլարը բաժին է ընկնում Ադրբեջանին:
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ տեղի են ունենում բավական ուժեղ բախումներ թուրքական իշխանությունների և քրդական ուժերի միջև՝ ինչպես Թուրքիայի հարավում, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և Հյուսիսային Իրաքում։ Թուրքագետի դիտարկմամբ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում այդ բախումներն ուժգնացել են, և գրեթե ամեն օր երկու կողմից էլ լինում են մեծ թվով զոհեր և վիրավորներ։
Գերմանիայի խորհրդարանի ( Բունդեսթագ) կողմից հունիսի 29-ին ընդունված Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության հետ կապված բանաձևից հետո Ադրբեջանի կողմից կատարված բազմաթիվ խախտումներն ու կոռուպցիոն սկանդալները դարձել են Գեմանական հեռուստատեսության լայն քննարման առարկա:
Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանները պատճառ են դարձել մի շարք չվերթների հետաձգմանը:
Հունիսի 30-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով ուսումնավարժությունը, որը կազմակերպել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ուսումնավարժանքի ընթացքին անձամբ հետևում էր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Բաքվի Յասամալի շրջանում մի խումբ հավատացյալ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել: