Բաժիններ՝

Պուտինը ներկա չի լինի Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ խաղին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այցելել ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Պուտինը հունիսի 17-ին ներկա է գտնվել Կոնֆեդերացիաների գավաթի բացմանը, մասնավորապես, նա հանդես է եկել բացման խոսքով:

Եզրափակչում միմյանց հետ մրցելու են Գերմանիայի և Չիլիի ազգային հավաքականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31