
Մուշ 2 թաղամասում 22 շենք կոյուղի չունի

Tsayg.am-ը գրում է. Կոյուղիների խցանումը բնակիչների բողոքի պատճառ: Մուշ 2 թաղամասում 22 շենք նման խնդիր ունի: Շենքերը շահագործման հանձնելուց մեկ տարի անց կոյուղիները շարքից դուրս են եկել: Որոշ շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարվել են, սակայն հիմնական մասում դեռ ընթացքի մեջ են փորման աշխատանքները: Հին կոյուղագծերը անհրաժեշտ է փոխարինել նորով: