ՀՀ բնակչության փայտանյութի պահանջարկը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրվող հատումների ծավալը: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում պլանավորված են մի ամբողջ շարք երկկորղմ շփումներ:
Բելգիայում գործում է երկու հարյուր հիսունմեկ քրեական խմբավարում, հուլիսի 3-ին հաղորդել է Derniere Heure թերթը՝ վկայակոչելով ֆեդերալ ոստիկանության տվյալները։
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նորմալ է համարում, որ չի ծառայել ՀՀ զինված ուժերում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, թե բանակում իր չծառայելը լիովին օրինական է:
«Իսկ դուք գիտե՞ք՝ 1 ժամ հետո մեզ հետ ի՞նչ է լինելու: Մենք ներկայացրել ենք հնգամյա ծրագիր կառավարության և մենք պատրաստ ենք իրականացնելու մեր ծրագիրը, ունենք բոլոր ուժերն ու պատկերացումներն այդ ծրագիրն իրականացնելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` մեկնաբանելով Կարեն Կարապետյանի վարչապետության շուրջ առկա անորոշությունը:
Գերմանիայի կառավարությունը ելնում է այն բանից, որ ավտոբուսի այն ուղեւորները, որոնք անհայտ կորած էին համարվում Բավարիայում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետեւանքով, զոհվել են:
«Հայաստանը պետք է ունենա իր քաղաքականությունը` որ երկրից ենք ներմուծում, որից՝ ոչ: Եթե հստակեցված է, ներմուծում կկարողանան անել»,- ասաց նախարարը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորների ծնողներին կոչ է արել հեռախոսով չքննարկել զինվորական ծառայության հետ կապված թեմաներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ավիակիր ռազմանավ կառուցելու մտադրության մասին:
Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամմադ բեն Աբդուրահման ալ Թանին ժամանել է Քուվեյթ, որպեսզի փոխանցի արաբական երկրների ներկայացրած պահանջներին իրենց պատասխանը:
«Թալիբան» արմատական շարժան առնվազն 43 զինյալներ են ոչնչացվել Աֆղանստանի հարավի Գիլմենդի նահանգում իրականացված օդային եւ ցամաքային գործողությունների շնորհիվ, հաղորդել է Tolo News հեռուստաալիքը։
Նախագծերն ուղղված են բացառելու այն անընդունելի իրավակիրառ պրակտիկան, երբ քրեական գործի քննության ընթացքում առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունվում ընտանիքի անդամների հետ կալանավորված անձի տեսակցությունն արգելելու մասին: Ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող հանդիսանալ ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հիմք:
«Այս խնդիրը երկու եղանակով կարող է լուծվել: Հիմա դասագիրք գրելու համար ուզում ենք մասնագետներ ունենալ, այսինքն՝ համալսարանում դնենք մասթեր ծրագիր՝ ինչպես գրել դասագիրք, երկրորդ՝ եվրոպական դասագրքերը ադապտացնենք և փորձենք ներմուծել այստեղ», – ասաց նախարարը:
Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը հուլիսի 3-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 6 հարկ վճարողի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հուլիսի 6-ին բանակցություններ վարել Համբուրգում:
Դեսպան Վոլինկինի խոսքով՝ պատմականորեն իրար փոխկապակցված բարեկամ երկրները պիտի զարգացնեն կապերը բոլոր ոլորտներում՝ շարունակելով համագործակցությունը նաեւ միջազգային կառույցներում:
Օդեսայի Անկախության հրապարակում ադրբեջանցիների և «աֆղանցիների» միջև բախում է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր է առաջին հերթին քննարկել Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ ՌԴ-ի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցույց տրվող աջակցությունը:
Անցած տարի մշակույթի ոլորտին հատկացվել է 26.6 մլրդ դրամ: Այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց կատարված աշխատանքը: Ըստ նրա` շարունակվում է աբոնեմենտային ծրագիրը, բայց կոռուպցիայից խուսափելու համար չեն կարողանում դպրոցներում տոմս իրացնել:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին տեղի կունենա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: Այսօրվա նիստում առաջին անգամ դատարանի առաջ դուրս կգան ժանդարմերիայի ներկայացուցիչները:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2015թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Կրետեում տարեց մարդը շոգի պատճառով մահացել է: Եվս մեկը գտնվում է ծանր վիճակում:
Ըստ նրա` եթե որոշ մասնավոր բուհեր ուսանողների քանակի խնդիր ունեն, կարող են միավորվել, իրենց պոտենցիալն ուժեղացնեն, ոչ թե գնան կեղծիքների ճանապարհով. «Եթե ապացուցվում է, որ բուհի ռեկտորն անձամբ վաճառում է վկայական, օրենսդրությամբ նախատեսված միջոցներ կան»:
Բանաստեղծ և մանկագիր Ղուկաս Սիրունյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, հուլիսի 3-ին ժամը 18.00-ից։ Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 4-ին, ժամը 12.00-14.00-ին, ՀԳՄ-ում։ Հուղարկավորությունը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։
«Ոչ այնքան միջոցառումներին ժամանակ, որքան շտաբներում է մեծ եղել նրանց մասնակցությունը, ինչը հետաքրքիր է։ Վարչական ռեսուրսի տիրապետում են այն ուժերը, որոնք իշխանություն են, ընդդիմադիր ուժերը որևէ վարչական ռեսուրս չունեն, միայն այն դեպքում կարող ենք խոսել նրանց ռեսուրսների չարաշահման մասին, երբ որոշ ՏԻՄ-եր նրանց ձեռքում են»։
Աղջիկը հայտարարել է, որ իր նշանածը նախ իրեն բռնաբարել է, ապա՝ հարվածել:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 30-ից հուլիսի 3-ը հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 դեպքը բացահայտվել է, մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 27-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
«Գիտական, կրթական համակարգում դեդավշչինա է»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին: