Բաժիններ՝

Ուսեյն Բոլտը կմարզվի «Բորուսիայի» հետ և, հնարավոր է, պայմանագիր ստորագրի

Իսկ հետո կտեղափոխվի «Բավարիա»: Ատլետիկայի աշխարհի առաջնությունից հետո լեգենդար սպորտսմենը կփորձի դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

«Ես մարզվելու եմ «Բորուսիայի» հետ: Տեսնենք՝ ինչ կստացվի այդ ամենից: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես ղեկավարությանը կհայտնեմ, որ ցանկանում եմ հանդես գալ «Բորուսիայի» կազմում: Եթե ոչ, ես պարզապես ձայն չեմ հանի»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բոլտը, ում խոսքերն է մեջբերում Marca-ն:

2017թ. ատլետիկայի Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Լոնդոնում, օգոստոսի 4-13-ը և կդառնա վերջինը Բոլտի համար:

Ուսեյն Բոլտը Օլիմպիական խաղերի վեցակի հաղթող և աշխարհի տասնմեկակի հաղթող է։ Կարիերիայի ընթացքում սահմանել է ութ համաշխարհային ռեկորդներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31