
«Առաջին գծում իրավիճակը բավականին հանգիստ է». Մովսես Հակոբյանը

«Առաջին գծում իրավիճակը բավականին հանգիստ է: Կարծում եմ՝ այս մեկ տարվա ընթացքում լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի զինված ուժերի ղեկավարությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս օրերին սահմանում որևէ լարվածություն չկա:
«Երբեմն առաջին գծում հակառակորդը հրետանի է կիրառում, դա իհարկե մտահոգիչ է, բայց այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որևէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել»,- հավելեց նա: