Բաժիններ՝

«Ֆորսաժ 8» ֆիլմի համաշխարհային դրամամուտքերն առաջին երեք օրում ռեկորդ են սահմանել

Հոլիվուդյան «Ֆորսաժ 8» (The Fate of the Furious, 2017) ֆիլմի համաշխարհային դրամարկղային մուտքերն առաջին վարձութային հանգստյան օրերին, նախնական տվյալներով, կազմել են շուրջ 532,5 միլիոն դոլար, ինչը դարձել է այս ցուցանիշի բացարձակ ռեկորդ: Այս մասին հայտնել է Universal Pictures ամերիկյան

կինոընկերությունը, որը կինոնկարի իրավունքների սեփականատերն է: Այսպիսով, ռեժիսոր Ֆելիքս Գերի Գրեյի կինոժապավենը, որը ֆիլմերի հանրաճանաչ շարքի ութերորդ մասն է, գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանել էր «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը»(Star Wars: The Force Awakens, 2015) կինոնկարը: Վերջինս վարձույթի առաջին օրերին աշխարհում վաստակել էր 529 միլիոն դոլար:

«Ֆորսաժ 8»­-ը վարձույթի առաջին հանգստյան օրերին նաեւ դրամարկղային մուտքերի վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցրել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս: Այդ ցուցանիշը կազմել է 432,3 միլիոն դոլար, որն զգալիորեն գերազանցում է այն գումարը, որը հավաքել էր նախորդ առաջատարը՝ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը»(Jurassic World, 2015) ֆիլմը (316 միլիոն դոլար):

«Ֆորսաժ 8»-­ը՝ գլխավոր դերերում դերասաններ Վին Դիզելի եւ Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ, ամերիկյան կինովարձույթ է դուրս եկել ապրիլի 14­-ին:

Կինոժապավենի բյուջեն կազմել է 250 միլիոն դոլար: Շարքի առաջին յոթ ֆիլմերի ընդհանուր դրամարկղային մուտքերը գերազանցել են 4 մլրդ դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս