Ինչու Կարեն Կարապետյանը չի մասնակցել Արա Աբրահամյանի ծննդյան տարեդարձին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Զատկի պատարագից անմիջապես հետո Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն ուղիղ օդանավակայան են շտապել և մեկնել Մոսկվա՝ Արա Աբրահամյանի 60-ամյակին մասնակցելու։ Մոտ 1000 հյուր է եղել «Սաֆիսա» ռեստորանում, ներկա է եղել ռուսական քաղաքական ու շոուբիզնեսի էլիտան՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ժիրինովսկու, Ֆիլիպ Կիրկորովի, Դիմա Դիբրովի, Գրիգորի Լեպսի, Նիկոլայ Բասկովի և այլոց մասնակցությամբ։ Հայաստանից ևս մեծ թվով հյուրեր են եղել՝ Արա Աբրահամյանի խնամի Արթուր Բաղդասարյանը մի քանի օր առաջ է մեկնած եղել։

Գագիկ Ծառուկյանը չնայած հրավեր է ստացել, բայց չի մեկնել, իսկ վարչապետը Մոսկվայի փոխարեն հանգստյան օրերն անցկացրել է Ղարաբաղում։ Հոբելյանն առանձնահատուկ ուրախ և տոնական է եղել, քանի որ ԱՄՆ-ում Արա Աբրահամյանը բարեհաջող ավարտել է բուժման կուրսը և լիաթոք ուրախացել է հյուրերի հետ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ գրավոր ուղերձ է հղել Արա Արշավիրովիչին՝ հոբելյանի կապակցությամբ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս