Արագածոտնի մարզի Փարպի գյուղի տեղամասերում տեղի ունեցած խառնաշփոթի, ուղղորդված քվեարկության դեպքերի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՔԿ-ի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:
Հարցին՝ ՀՀԿ-ն ո՞ւմ է դիտարկում՝ որպես հիմնական մրցակից, նա այսպես պատասխանեց. «Մեզ համար մրցակիցների երկու դաշտ է եղել. առաջին՝ Հայաստանի չլուծված խնդիրները, որոնց լուծման համար մենք առաջարկել ենք, ըստ մեզ՝ ամենաիրատեսական և մրցունակ ծրագիրը, և երկրորդ՝ բոլոր քաղաքական ուժերը։ Քաղաքական պայքարն այնպիսին էր, որ իրականում տեղեկատվական պատերազմ էր բացառապես մեր դեմ։ Բայց մեծ հարց է՝ մեր դեմ իրականացվող քարոզարշավը ումից ուր տարավ ձայները»։
Ըստ նախնական հարցման արդյունքների՝ ՀՀ խորհրդարան են անցնելու չորս քաղաքական ուժեր։ Քիչ առաջ հայտնի դարձավ The Gallup Organization-ի կազմակերպած exit poll-ի նախնական արդյունքները։
ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ պետք է փնտրի Ռուսաստանի աջակցությունն ընդհանուր շահերն իրականացնելու համար, չնայած նրան, որ հաճախ այդ շահերը բաժանվում են:
«Ուզում եմ նաև փաստել, որ ընտրության ընթացքում բոլոր քաղաքական ուժերը դրսևորել են զսպվածություն։ Մենք միասին հարգեցինք նաև ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը՝ ամրացնելով մեր պետականության հիմքերը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ ՀՀԿ կենտրոնական շտաբում է երկրի ղեկավարը, կառավարության ղեկավարը, ՀՀԿ գործադիր մարմնի բազմաթիվ անդամներ, աշխատակիցներ։
Քիչ առաջ Արսինե Խանջյանն ուղիղ միացմամբ հայտնեց, որ այժմ իրենք գտնվում են Մալաթիայի 7/28 ընտրատեղամասում և հետևելու են այդ տեղամասի հաշվարկի գործընթացին:
Ազնիվ Գէորգի Կուլկուլեանը, Մարի Շուքրիի Քեօֆթէեանը և Յարություն Գէորգի Կուլկուլեանը Երևան քաղաքի Չարենցի փ. տուն 159 հասցեում հաշվառվել են համապատասխանաբար 01.08.2013թ., 13.06.2013թ. և 11.11.2013թ.: Ընդ որում, նշված հասցեն ընդգրկում է երկու ընտանիքների պատկանող տարբեր բնակելի տարածություններ:
Գերմանիայի միգրացիոն ծառայությունները թուրք դիվանագետներից ու զինծառայողներից ստացել են ապաստան հայցելու 262 դիմում:
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 մարդ կամ ընտրողների 5 0,93 տոկոսը:
Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող 2127 քաղաքացի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը: «Հիվանդանոցներում քվեարկությունն անցել է հարթ, առանց խնդիրների: Հիվանդները բավականին ակտիվ են եղել»,- նշեց Հակոբյանը:
Մենք շարունակում ենք ուշադիր հետևել քվեարկության ընթացքին և հավաքել ընտրախախտումների մասին ողջ տեղեկատվությունը, ինչի հիման վրա կտանք մեր վերջնական գնահատականը։
«Դեռ բոլորի պես արձանագրում եմ օն-լայն հարթակում հրապարակվող բազմաթիվ խախտումները, ինչպես նաև՝ բնակչության ագրեսիայի աճ: Ոչ մի տարբերություն այս և նախորդ ընտրությունների մեջ չեմ տեսնում: Բոլորը կատարվում են նույն ներքին տրամաբանությամբ, նույն մեթոդաբանությամբ և նույն առաջնորդվող լծակներով՝ սկսած քվեաթերթիկների տպագրությունից, վերջացրած ընտրակաշառք բաժանելուց և քարոզի արդեն քաջ հայտնի մեթոդներով…»:
Ստացված հաղորդումներից 27-ը՝ Երևանում, 11-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի, 7-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի, 7-ը՝ Արագածոտնի, 8-ը՝ Տավուշի, 3-ը՝ Շիրակի, 2-ը՝ Արմավիրի, 1-ը՝ Սյունիքի մարզերում։
ՕՐՕ դաշինքի արձանագրած խախտումները:
Քրեակատարողական հիմնարկներում ժամը 18:00-ի դրությամբ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 1483 ընտրողից մասնակցել է 1354-ը:
Ժամը 14։00-19:00 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին:
Կարծում եմ՝ վարժարանն ավարտած յուրաքանչյուր սան ունակ է ապագայում որպես սպա իր առջև դրված մարտական խնդիրը գերազանց կատարելու և հմտորեն ղեկավարելու այն ստորաբաժանումը, որի հրամանատարությունը կվերապահվի իրեն:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է հաջորդ մրցաշրջանի համար իր պլանների մասին:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ցավով ու հպարտությամբ է արթնացել այսօր:
Ուսումնասիրված հրապարակումներից 226-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել: Այդ 226 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:
«Ընտրությունների ընթացքը շատ նորմալ, դրական, հանգիստ եմ գնահատում։ Օրենքի շրջանակում տեղի են ունենում ընտրություններ այս պահին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը։
«Ընտրատարածքի հարակից տարածքում ապրող բնակչուհի է եղել, եկել է ընտրությունների, այդ ճանապարհին վատ է զգացել իրեն, մեր ներկայացուցիչները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել։ Տարել են մեր շտաբ, զանգել են շտապօգնություն, բայց, ցավոք, հնարավոր չի եղել կյանքը փրկել»,- պարզաբանեց Ա. Սահակյանը։
ՀՀ քննչական կոմիտեում` ժամը 17:30-ի դրությամբ, ստացվել է 52 հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
«Արմենիա» բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, փակեցին քվեատուփը, թեպետ հիվանդները եկել էին քվեարկությանը: «Հետքի» ուղիղ հեռարձակմամբ՝ ներկա հանձնաժողովի անդամները, դիտորդները և վստահված անձինք ոչ մի պարզաբանում չէին տալիս, իսկ հանձնաժողովի նախագահը տեղում չէր:
Գերմանիայի իշխանությունները որոշել են արգելել ընտրությունների ժամանակ քվեարկության խցիկներում քվեաթերթիկների ֆոնին սելֆի անելն ու լուսանկարները սոցցանցերում հրապարակելը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քեարկությանը ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,93 %-ը։ Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Մոնթե Մելքոնյան կիբեր բանակ»-ը հայտարարել է սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերի հաշիվների վրա հարձակումներ իրականացնելու մեկնարկի մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում այսօր նյութեր են ստացվել թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու մասին: Ըստ ահազանգի՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի բնակիչ Ա.Համբարձումյանը թիվ 9/55 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ։
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 17-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 84 հաղորդում, որոնցից 9-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 52-ը՝ ստուգման փուլում: