
«Ես մտածում եմ «Արսենալի» հաջորդ մրցաշրջանի պլանների մասին». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է հաջորդ մրցաշրջանի համար իր պլանների մասին:
«Իհարկե, ես աշխարում եմ «Արսենալի» հաջորդ մրցաշրջանների պլանների շուրջ: Կարևոր չէ, ես կմնամ ակումբում 2 ամիս, թե 10 տարի:
Հիմա «Արսենալը» հանդիսանում է համաշխարհային բրենդ: Այն հարգանք է վայելում ամբողջ աշխարհում: Եվ նրա անունը շատ ավելին արժե, քան իմը: Դուք գալիս եք ոչ թե Արսեն Վենգերի մոտ, այլ հենց «Արսենալի»:
Մենք արդեն մտածում ենք, թե որ դիրքերն է պետք ուժեղացնել: Սակայն դեռ բանակցություններ չենք վարում ֆուտբոլիստների հետ»,- ասել է Վենգերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը