Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն այցելել է քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին:

Հանրապետության Նախագահը զորակցություն է հայտնել Հայրենիքի զինվորի ծնողներին, հարազատներին և իր ու ողջ հայ ժողովրդի անունից վստահեցրել, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն կհիշեն և հավերժ կփառաբանեն Ադամի և հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930