Շտաբի ներսում որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Իսկ նշված քաշքշուկը եղել է շտաբից դուրս` լրագրողների և քաղաքացիների միջև, ինչը հստակ երևում է նույն լրատվամիջոցի տարածած տեսանյութում:
«Ես հիմա որևէ գնահատական չեմ ցանկանում տալ։ Մենք հավաքում ենք ինֆորմացիա բազմաթիվ խախտումների մասին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք բավարա՞ր է ժամը 14։00-ի դրությամբ ընտրողների շուրջ 34% մասնակցությունը։
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում, որոնցից 5-ը ուղարկվել է նախաքննության, 11-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 25-ը՝ ստուգման փուլում:
Նա նշեց, որ իր քվեարկելու պահին էլ նկատել է՝ քվեարկության համար հերթ կանգնած մարդկանց մեծ մասը պահանջում է ուղեկցություն. «Ասում են, որ միայնակ ի վիճակի չեն կամ քվեարկելու ձևը չգիտեն։ Հիմա վստահված անձն ի՞նչ անի։ Համատարած այդ են ասում։ Մեր շրջիկ վստահված անձինք էլ հերթով անցնում են տեղամասներով, զրուցում այնտեղ եղած վստահված անձնանց հետ, նաև դիտորդներին են փոխանցում ընտրախախտումների դեպքերը»։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայությամբ ապրիլի 2-ին այցելեց «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների» պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելու ապրիլյան ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Նյութերը հիմնականում վերաբերում են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն, բաց քվեարկության, վստահված անձանց և լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քեարկությանը ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,46%-ը։ Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը։
Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերը բացվել են ապրիլի 2-ի առավոտյան ժամը 8-ին, եւ ժամը 15-ի դրությամբ ընտրություններն ընթանում են բոլոր ընտրատեղամասերում:
«Ես կարծում եմ, որ ընտրություններն ազատ և արդար են՝ պայմանավորված ոչ թե նրանով, որ ընտրվում է լավագույնը, այլ՝ որովհետև մենք տեսնում ենք (երբ դա արդար ընտրություն է) հասարակության նախընտրությունների ռեալ պատկերը: Ես կարծում եմ որ, մենք կարիք ունենք նայելու հայելու մեջ»Լ
Շիրակի պետական համալսարանում տեղակայված 31/02 տեղամասում էլ մի շարք խախտումներ են արձանագրվել:
«Հենց նոր վերադարձա Եռաբլուրից. ասեղ գցելու տեղ չկար, երիտասարդ ծնողներն իրենց բալիկների թաթիկները բռնած այսօր եկել էին Եռաբլուր, հավանաբար երեխաներին պատմում էին մեր հերոսների մասին, բալիկները ծաղիկների էին խոնարհում ՀԵՐՈՍՆԵՐԻ շիրիմներին, հարցեր էին տալիս, ծնողներից շատերը լռում էին…»:
Երևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվ. թիվ 41 դպրոցում տեղակայված 9/30 ընտրատեղամասի` «Իրավունքի եվրոպա» միավորումը ներկայացնող դիտորդը, նկատել է ընտրախախտում, որը հանձնաժողովի անդամները չեն ցանկանւոմ արձանագրել:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման փուլում ընտրախախտումների վերաբերյալ 25 դիտարկում:
ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի ընտրություններում քվեարկեց 03/23 ընտրատեղամասում: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ քվեարկեց հանուն նոր ժամանակաշրջանի: ՀՅԴ-ն հավակնում է ավելի լուրջ ներկայության խորհրդարանում:
Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում քվեարկության գործընթացը բնականոն հունով է ընթանում: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Դավոյանը:
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով տվյալ պահին պաշտպանում է «Պորտուի» գույները, մեկնաբանել է սերուցքայինների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բառերն այն մասին, որ վերջինս իրեն համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես քաղաքական գործիչ չեմ, ես իմ գնահատականները տալիս եմ՝ որպես մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մայր՝ բարոյական դաշտում։ Ես գտնում եմ, որ կատեգորիկ սխալ էր։ Ինչո՞ւ են այդպես արել. այդ հարցը պետք է նրանց ուղղել»,- ասաց նա։
«Հանուն քաղաքացիական պարտքս կատարելու»,- այսօր Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հանուն ինչի՞ է քվեարկել։
azatutyun.am և araratnews.am կայքերի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am կայքում հրապարակված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 23 ահազանգ:
34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։
Հակոբ Բեգլարյանի շտաբում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակիցը. «Ազատություն»:
«Ո՞նց է, խո խախտումներ չկա՞ն: Նորմալ է, չէ՞, էսքան կանտրոլից հետո»,-Գյումրու 32´37 ընտրատեղամասում քվեարկելուց հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսպես դիմեց դիտորդներին՝ հետաքրքրվելով, թե ընտրախախտումներ նկատել են:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 13-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում, որոնցից 4-ը գտնվում է նյութերի նախապատրաստման շրջանում, 20-ը՝ ստուգման փուլում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան կարգ մատուցվեց մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների հոգու խաղաղության համար։ Արարողությունը կատարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բի տնօրինությամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը, որը մատուցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ապրիլի 2ի ժամը 13:00ի դրությամբ ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը:
Ժամը 13:00-ի դրությամբ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ ահազանգ, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:
Ինտերակտիվ քարտեզի վրա տարբեր գույներով նշված են ընտրախախումները՝ ըստ տեսակների։
Ըստ շրջանառված տեղեկատվության՝ Գյումրիի թիվ 2 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասի դիտորդներից մեկը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու քվեարկել ուրիշի փոխարեն, անձը դանակի օգնությամբ սպառնացել է դիտորդին։