Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին:
«Քվեարկել եմ վերածնված Հայաստանի օգտին, որպեսզի 21-րդ դարում ունենանք ուժեղ, մրցունակ, ստեղծարար, բարեկեցիկ կյանք»,- ասաց նա։
Այսօր ժամը 10.18-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 28/3 ընտրատեղամասում գրանցվել է 1961 թ. ծնված, Նոր Հաճնի բնակիչ Է. Ս.-ի կողմից ԱԺ ընտրությունների մասնակցության կրկնակի գրանցման փորձ:
«Ես անձամբ ստուգել եմ։ ԿԸՀ-ն և նաև բոլոր շահագրգիռ կուսակցությունները, դաշինքները, ովքեր ցանկացել են, առանձին հասանելիությամբ հնարավորություն ունեն դիտելու հեռարձակումը»,- ասաց Սմբատյանը։
Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում այս պահի դրությամբ քվեարկել են 1638 ընտրողներից շուրջ 260-ը:
«Դու մի հատ բոլորին հարցրու՝ ժողովուրդ, որևիցե մեկդ ընտրակաշառք ստացած կա՞ք: Աղջիկ ջան, կարող եք գնալ Կոտայքի մարզ ցանկացած տեղ, ով էլ չգնա, ամոթ իրեն, ցանկացած քաղաքացու հարցրեք, մենք եկել ենք ծրագիր իրագործենք: Գնացեք ցանկացած տեղ հարցրեք, եթե մեկդ կասի, ուրեմն բաժանել ենք»:
22/19 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացին դուրս է եկել քվեախցիկից և ցույց տվել քվեարկած թերթիկը հանձնաժողովի անդամին։ Կազմվել է արձանագրություն՝ առանց քաղաքացու անուն ազգանունը նշելու։
Հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի առնչությամբ: Ֆեյսբուքյան իր էջում դերասանը նշել է, որ ֆիլմն ունի «Օսկարի» բոլոր որակները:
Բաց քվեարկություն և ծեծկռտուք՝ 13/18 ընտրատեղամասում:
Այսօր համացանցում տեղադրված տեսանյութերից մեկի համաձայն՝ 13/18 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վստահված անձանցից մեկը վիճաբանել է քաղաքացու հետ:
Այսօր առավոտյան Երևանի 9/59 ընտրատեղամասում քվեարկություն կատարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը՝ տիկնոջ հետ։ Նախկին արտգործնախարարի ոչ մի մատնահետք էլեկտրոնային սարքն այդպես էլ չկարողացավ կարդալ։
Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ի առավոտից մեկնարկած խորհրդարանական ընտրությունները միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Հեղինակավոր պարբերականներն ու լրատվական գործակալությունները փաստում են, որ այս ընտրություններն անկյունաքարային նշանակություն են ունենալու Հայաստանի համար:
06/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարվառա Ստեփանյանի խոսքով՝ ընտրատեղամասը մինչ այս գործում է ըստ օրենքով սահմանված կարգի:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ:
Երևանի Խուլ ու համրերի կենտրոնում տեղակայված 9/47 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել է 80 քաղաքացի:
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի և դրանք լինեն անձեռնմխելի»,- ընդգծեց Սարգսյանը։
Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քվեարկության ժամանակ մատնահետք վերցնող սարքի հետ կապված խնդիր առաջացավ. սարքը չկարողացավ մի քանի րոպե շարունակ ընդունել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մատնահետքը։
Պեյո Յավորովի անվան դպրոցում` 06/02 ընտրական տեղամասում մինչև 10:25 րոպեն քվեարկել են 150 ընտրող` 1763 ընտրողից:
ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»:
Մահվան ելքով վրաերթ, 2 զոհ, փախուստ, հայտնաբերում:
Քիչ առաջ թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում քվեարկեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տաճատ Սարգսյանը: Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նա հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքներով իրենք հաջողություն կգրանցեն:
Ազգային ժողովի ընտրություններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատանքային խմբերն աշխատում են Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, նա մահացել է ապրիլի 1-ի երեկոյան 84 տարեկանում: Իր ցանկության համաձայն նրան կթաղեն մերձմոսկովյան Պերեդելկինոյում: Մարտի 31-ին բանաստեղծին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Ընտրախախտումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ դրան պատասխանելը կտևի մեկ ժամ։ Հարցին` ինչո՞վ է պայմանավորում այն հանգամանքը, որ իրենց հետ ոչ մի քաղաքական ուժ չի ուզում կոալիցիա կազմել, վարչապետը խորհուրդ տվեց հենց իրենցից հարցնել։
Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը ընտրատեղամասերում մեկնարկել է ժամը 8-ից:
Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 2-ի առավոտյան Էջմիածին քաղաքի թիվ 14/11 ընտրական տեղամասում քվեարկել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում։
Ապրիլի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 330 կրակոց:
Հերոսները վերածնվեցին: Շատ ընտանիքներում փոքրիկներ ծնվեցին, ովքեր կնքվեցին հերոսների անուններով: Նահատակված քաջորդիների միակ սփոփանքը դարձել են նորածինները, ովքեր դառնալու են արժանի զավակներու ու շարունակելու են իրենց անվանակիցների կիսատ թողած գործերը:
Շիրակ մարզի որոշ ընտրական տեղամասերում առաջ եկած տեխնիկական խնդիրներն անմիջապես փորձում են լուծել տեխնիկական պատասխանատուները:
Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում քիչ առաջ ընտրելու եկավ ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկնածու, ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը