
Մասիսում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Մարտի 30-ին, ժամը 03:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի «Միլենա» սուպերմարկետին հարակից հողատարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ թաղամասի տնամերձ հողակտորում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:09-ին, մարվել՝ 05:04-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (մոտ 18 քմ):