Բաժիններ՝

Գևորգ Ղազարյանի առողջական վիճակի վերականգման համար կպահանջվի առնվազն 6 ամիս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանին 6 ամիս կպահանջվի վերականգնվելու համար:

«Ինչպես և սպասվում էր, բուժզննումը ցույց տվեց, որ վիրահատության կարիք կա: Երեկ վիրահատվեցի: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ: Բարեբախտաբար, մենիսկս չի վնասվել, կողային կապանը ևս վիրահատության կարիք չուներ: Վիրահատել են միայն խաչաձև կապանս, որը վնասվել էր առջևից և ետևից: Նախնական տվյալներով վերականգմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս՝ կախված վերականգնման ընթացքից: Անկախ տեղի ունեցածից՝ հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի և, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային իմ՝ Գերմանիա մեկնելու և վիրահատվելու գործընթացն արագ կազմակերպելու համար:

Շնորհակալ եմ նաև իմ խաղընկերներին և, հատկապես, երկրպագուներին, որոնցից ստանում եմ քաջալերանքի բազմաթիվ խոսքեր, և որոնց աջակցությունը զգացել եմ առաջին իսկ րոպեից մինչև հիմա»,- ասել է Ղազարյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղի մեկնարկային րոպեներին Գևորգ Ղազարյանը վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը: Հայաստանի թիմը 2:0 հաշվով հաղթեց այդ խաղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս