ՀՀԿ-ն արդեն իսկ սկսել է իշխանափոխությունը. գնում են «գունավոր» հեղափոխության. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Մեզ «Մայդան» պետք չի, մենք չենք գնա դրան, պետք է ժողովրդավարություն լինի, հասարակությունը պետք է դա անի։ Եթե ժողովուրդը մերժում է իշխանությունը, հո չե՞նք դիմադրելու, ասում ենք, ու ունենք ՀՀԿ-ին փոխարինելու ծրագիր»,- երեկ անդրադառնալով «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի հասցեին հնչող կարծիքներին, թե հետընտրական շրջանում վերջինս պատրաստվում է «Մայդան» կազմակերպել, ասաց դաշինքի անդամ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Ինչ վերաբերում է բնորոշմանը, թե հետընտրական շրջանում ՀՀ-ն գունավոր հեղափոխության տանել պատրաստող ուժը ՕՐՕ-ն է, Ազատ Արշակյանի խոսքով. «Դա հաճոյախոսություն է… բայց ՀՀԿ-ն արդեն իսկ սկսել է իշխանափոխությունը։ Կիսաիշխանափոխություն ՀՀԿ-ում արդեն կա։ Իրենք տեսնում են, որ այլևս մարդամեջ դուրս գալու բան չեն… Եթե դա գիտեն ու ներկայացնում են «ֆոտոգենիկ» մարդկանց՝ Արփինե Հովհաննիսյան, Վիգեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Տարոն Մարգարյան, նշանակում է՝ արդեն գնում են «պերեստրոյկայի»… դա «գունավոր» իշխանափոխություն է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս