Սերժ Թանկյանը Հայաստանում է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան Հայաստան են ժամանել աշխարհահռչակ «System of a Down» խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը և ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը։
Վերջիններս հայտարարել էին, որ ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կատարելու են դիտորդական առաքելություն։ Մինչ այս Հայաստան էր ժամանել կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը։ Սպասվում է, որ նույն նպատակով այլ հայտնի հայեր ևս Հայաստան կժամանեն։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։