Իտալիացի կարաբինավորների ստորաբաժանման աշխատակիցները լույս մարտի 22-ի գիշերը հարավիտալական Կալաբրիա մարզում ձերբակալել են Սանտո Վոտարիին, որը ներառված էր Եվրոպայի՝ հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցուցակում։
Մարտի 22-ին, ժամը 08:17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Գորկու փողոցի տներից մեկի տանիքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:
Ոստիկանության Աշոցքի բաժնի, Բավրայի սահմանային անցակետի և Վրաստանի իրավապահ մարմինների ծառայողները մարտի 21-ին, ժամը 10.40-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1979 թ. ծնված Նարինե Խ.-ին:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Արա Թարվերդյանը, ով ավելի վաղ հաղթող էր ճանաչվել տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար եւ «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը պահպանում է առաջատարի դիրքը առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուների առաջին հեռուստաբանավեճից հետո:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամերիկյան երկշաբաթյա հավաքի ընթացքում կունենա 5 մրցակից: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմի մրցակիցները կլինեն «Լոս Անջելես Գալաքսի»-ն, «Բարսելոնա»-ն, «Ռեալ Սոլթ Լեյք»-ը, «Ռեալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ին:
Մարտի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները Վրացյան փողոցի թիվ 90 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Կարեն Ա.-ին։
Նորվեգիան ապաստան է տվել Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո իրենց դիմած չորս սպայի և ռազմական կցորդի:
Մարտի 22-ին Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործնականում բոլոր ֆոնդային ինդեքսներն իջնում են ներդրողների այն կասկածների ֆոնին, թե ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին կհաջողվի արագ եւ ամբողջապես իրականացնել խոստացված բարենորոգումները, որոնք նպատակամղված են աշխարհի խոշորագույն տնտեսության աճի աջակցմանը։
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը նամակով դիմել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` խնդրելով նրանից կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավիրած ժողովի ընթացքում կայացված որոշումներն ու հարգել համայնքային ընտրության արդյունքները:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատախազության շենքից հեռացել է հարցաքննության սկսվելուց գրեթե 22 ժամ անց, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը դիմել է շոտլանդական խորհրդարանին՝ հորդորելով պաշտպանել Միացյալ Թագավորության կազմից այդ տարածաշրջանի դուրս գալու շուրջ եւս մեկ հանրաքվե անցացնելու նախաձեռնությունը:
«Մեր ամբողջ ծրագիրն ուղղված է նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրի բարվոք, ունենա աշխատանք և նորմալ կենցաղային պայմաններ: Մենք գիտենք՝ դա ինչպես անել»,- Ազատան և Արևիկ համայնքների բնակչության հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահը: Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը, պատասխանել բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի՝ սոցիալական ոլորտից մինչև համայնքային ենթակառուցվածքների բարելավում և զարգացում:
Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջատար երկու կուսակցությունների ղեկավարները հորդորել են Թուրքիային դադարեցնել միջամտությունն ընտրական գործընթացին:
Խտրականությունը եւ օտարատեցության տրամադրություններն ուժեղանում են աշխարհում, եւ շատ երկրներում առաջին դերեր են ստանձնում այն քաղաքական գործիչները, որոնք արմատական հայացքներ են դավանում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Ջեֆ Սեշոնսի հետ:
Գերմանիան վերջին հինգ ամսվա ընթացքում 11 անգամ մերժել է Թուրքիա զենք արտահանելու թուրքական կողմի պահանջը:
Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից տասը խոշոր միջազգային օդանավակայաններից ԱՄՆ մեկնող ուղեւորների նկատմամբ ինքնաթիռների սալոն Էլեկտրոնային սարքեր տանելու արգելքի սահմանման պատճառ է դարձել այն աճող սպառնալիքը, որը բխում է «Արաբական թերակղզում «Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական կազմակերպությունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, որը մայիսի 25-ին տեղի կունենա Բրյուսելում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմկերպության դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի մասնակից երկրների նախարարական հանդիպումը, ինչպես սպասվում է, այսօր կբացվի Վաշինգտոնում 68 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Վլադիմիր Գուտենևը հայտարարել է, որ Թուրքիան և Հնդկաստանը սպասում են ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարմանը:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Քալի վերջին հայտարարության հետ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր քարոզչական այցով կլինի Արարատի մարզում: ՀՀԿ-ն ու կառավարական թիմը «հատուկ» են պատրաստվում այդ այցին, որպեսզի «կոնկուրենտ ֆիրմային» ցույց տան իրենց հզորությունը: Ոչ ստանդարտ քարոզարշավ վարող Կարեն Կարապետյանն առավել ինքնատիպ է գտնվելու:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները: Մասնավորապես «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Այս համատեքստում պատահական չէ, որ 1998 թվականից հետո առաջին անգամ Տեր-Պետրոսյանը հյուրընկալվեց Հանրային հեռուստաընկերություն եւ հատուկ գովազդի շրջանակներում եթերից ներկայացրեց իրենց դաշինքի ծրագրի ամենաառանցքային թեզը` խաղաղության բանաձեւը, որն անընդունելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար»: