Բաժիններ՝

Ձերբակալվել է Եվրոպայի ամենավտանգավոր մաֆիոզ Սանտո Վոտարին

Իտալիացի կարաբինավորների ստորաբաժանման աշխատակիցները լույս մարտի 22-­ի գիշերը հարավիտալական Կալաբրիա մարզում ձերբակալել են Սանտո Վոտարիին, որը ներառված էր Եվրոպայի՝ հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցուցակում։

Ինչպես հայտնել է La Cnews 24 տարածաշրջանային հեռուստաալիքը, հատուկ գործողության ընթացքում Վոտարին հայտնաբերվել է իր հայրենի քաղաքում՝ Բենեստարեում, կառոցված գաղտնի բունկերում: Տեղի իրավապահների տվյալներով՝ նա գլխավորում է «նդրանգետա» հզոր կալիբրիական հանցավոր կազմակերպության ամենաագրեսիվ խմբավորումներից մեկը:

Գանգստերը մեղսակից է բազմաթիվ արյունալի հանցագործությունների, մասնավորապես, այսպես կոչված «Դույսբուրգի սպանդին», որի ընթացքում 2007 թվականի օգոստոսին գերմանական այդ քաղաքում սպանվեց վեց մարդ: Վոտարին իտալական դատարանի կողմից դատապարտվել էր 30 տարվա բանտային կալանքի եւ միջազգային հետախուզման մեջ էր: Մաֆիոզը ներառվել էր Եվրոպոլի առավել վտանգավոր հանցագործների ցուցակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031