Բաժիններ՝

Պակ Կըն Հեն դատախազության շենքից հեռացել է հարցաքննության սկսվելուց 22 ժամ անց

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատախազության շենքից հեռացել է հարցաքննության սկսվելուց գրեթե 22 ժամ անց, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Դատախազությունը Պակ Կըն Հեին կասկածում է կոռուպցիոն 13 գործերի մեղսակցության մեջ, որոնց խառն է նրա մտերիմ ընկերուհին՝ Չխվե Սուն Սիլը, որը ձերբակալվել է անցյալ տարվա վերջին:

Ավելի վաղ նշվել է, որ Պակ Կըն Հեի հարցաքննությունը տեւել է 14 ժամ եւ ավարտվել է տեղական ժամանակով կեսգիշերին մոտ: Նա պետք է դատախազության շենքից հեռանար՝ նախապես ստուգելով գրառված ցուցմունքների ստուգությունը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Պակ Կըն Հեն դատախազությունում կայացած հանցաքննության ընթացքում մերժել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: Դրա սկսվելուց առաջ նախկին նախագահը ներողություն է խնդրել եւ խոստացել է անկեղծորեն համագործակցել հետաքննության հետ:

Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-­ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն
ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:

Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-­ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը:

Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս