
Նոր նշանակում

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Արա Թարվերդյանը, ով ավելի վաղ հաղթող էր ճանաչվել տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում:
ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արա Թարվերդյանը մասնագիտությամբ տնտեսագետ է (տնտեսագիտության թեկնածու):
Արա Թարվերդյանը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայում, որն ավարտելուց հետո վերապատրաստվել է Կալիֆոռնիայի և Հոհենհայմի համալսարաններում։ Աշխատել է «Արդշինբանկում», Զարգացման հայկական գործակալությունում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (դասախոս), ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում։ Հիմնադրել է «Գիտարան» հասարակական կազմակերպությունը։ Գիտական հոդվածների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։