«Մանվել Գրիգորյանի նախկին օգնականներն այսօր իրենց հետ են. երկրում իշխանափոխություն լինի, մեծաբերանները կդառնան «կուռկուռի ձագ»». Մեսրոպ Մանուկյան

Երեկ մամուլը գրել էր, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը նիստ է անցկացրել,  քննարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցը։

Այն վերաբերում է ընդդիմադիր պատգամավորի և Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին, երբ Շինարարների փողոցում խանութները քանդելու ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել նրանց միջև։ Թաղապետը պատգամավորին «լակոտ» էր անվանել, իսկ պատգամավորն էլ հակադարձել էր. «Լակոտը դու ես, այ տղա, կթքեմ վրեդ»։

Այսօր 168.am-ի հետ զրույցում Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ Էթիկայի հանձնաժողովը նիստ չի արել, այլ պետք է որոշեին՝ ընդհանրապես նիստ անե՞ն, թե՞ ոչ, այսինքն՝ այդ գործով որևէ վարույթ հարուցե՞ն, թե՞ չէ։

«Ես մեր խմբակցության պատգամավորներին խնդրել եմ, մասնավորապես՝ Լիլիթ Գալստյանին, որ պարտադիր ձևով հարուցեն, ես եմ պահանջել, որովհետև ես էլ ասելիք ունեմ։ Նաև շատ եմ ուզում, եթե, իհարկե, ՔՊ-ական պատգամավորները չկաշկանդվեն, նիստը բաց անեն, փակ չլինի»,- նշեց Մեսրոպ Մանուկյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Էթիկայի հանձնաժողովից, քանի որ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների և իր միջև մշտապես լարվածություն կա, մշտապես իրեն հիշեցնում են գեներալ Մանվել Գրիգորյանին և այլն, Մեսրոպ Մանուկյանը պատասխանեց.

«Նախ, Մանվել Գրիգորյանին հիշելուց առաջ իմ բարի խորհուրդն իրենց՝ թող հիշեն, որ ինձանից առաջ Մանվել Գրիգորյանի երկու օգնականներն այսօր իրենց հետ են, ինձանից առաջ եղած խորհրդականներն իրենց հետ են։

Իրենց խնդիրն իմ տեսակի հետ է, այն մարդու, ով իրենց երեսին ամեն ինչ ասում է, իրենց կռիվը ո՛չ Մանվել Գրիգորյանի, ո՛չ էլ նրա օգնականի հետ չէ։

Ես ոչ թե իրենցից ակնկալիքներ ունեմ, այլ հանրության հետ խոսելիք ունեմ այստեղ։ Հանրությանն իմ օրինակով ասելիք, ի ցույց դնելու, ունեմ»։

Հարցին՝ Աջափնյակի թաղապետի ու առհասարակ իշխանության տարբեր ներկայացուցիչների խոսույթն ո՞վ պետք է քննի ու դատապարտի, Մեսրոպ Մանուկյանը պատասխանեց.

«Երբ երկրում իշխանափոխություն լինի, այդքան մեծաբերանները կդառնան «կուռկուռի ձագ», և այդ պարագայում խնդիրը կլուծվի։ Մեր հասարակությունն արժանի չէ նման բառապաշար լսելու կամ նրանց պահվածքը տեսնելու, այս ամենը գալիս է իշխանությունից։ Երբ իշխանությունը մի բան ասում է, ընդդիմությունը մեկ բան ավելի կամ պակաս հակադարձում է։ Ուստի այս հարցի լուծումը կլինի իշխանափոխությունից հետո»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30