Առաջին ծաղիկներն են հայտնվել Տոկիոյի Յասուկունի սինտոիստական տաճարում բալենու հեռավորարեւելյան տարատեսակի հատուկ «ստուգիչ» ծառին։
Մեր հարցին, թե ՀՀԿ-ականներ հստակ մասնակցե՞լ են միջադեպին, Լ.Խաչատրյանը կրկնեց, որ դեռ պարզ չէ, թե ում շահերն է հետապնդել. «Էս Ընտրական օրենսգրքով ոչ մեկ, ոչ մեկի ոչ կուսակցություն գոյություն ունի, ոչ բան։ Ամեն մեկը մեկին գրկած գնում են առաջ։ Դա ում է գրկել, ուզեցել առաջ գնա, պարզել է պետք»։
Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներին այլևս չի զարմացնում Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի պահվածքը:
Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի դանակահարված պետի վիճակը կայունացել է:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ այս ընտրությունները հնարավորություն են տալիս գնալ և իրավիճակ փոխել. «Այդ հնավորությունը ձեր առաջ կա, հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխել, ու եթե իշխանության ղեկին հայտնվեցին ճիշտ մարդիկ, հավատացեք, որ հնարավոր է երկրում ամենակարճ ժամանակահատվածում իրավիճակ փոխել»:
«Այս իշխանություններին փոխելը դեռ չի նշանակում՝ երկիրը փոխել, որովհետև կարող է փոխես, եկածն անի նույնը, ինչ այս իշխանություններն են անում: Պետք է իմանաս՝ ում ումով ես փոխում: Նայեք այն ժամացույցներին, ինչ մենք կապում ենք, այն հագուստին, ինչ մենք հագնում ենք, ու տեսեք այն մեքենաներով, ինչ իրենք գալիս են, չե՞ք տեսնում, որ իրենց մեքենաները նույնն են, ժամացույցները նույնն են, հագուստները նույն բրենդի են, խոսում են նույն փողերից, ձեզ հետ վավում են նույն կերպ՝ փող են առաջարկում, մուրաբա են առաջարկում, չգիտեմ՝ էլ ինչ են առաջարկում, որ իրենց քվե տաք»:
«Այնպես չէ, որ բանկային լիցենզիան տալիս են։ Նախ՝ պետք է ցանկություն լինի, այդ ցանկությունն ունենանք։ Ես գիտեմ, որ Ծառուկյանը ներկրող չէ, արտադրող է, այսինքն՝ դա բիզնեսի ցանկություն ունենալու խնդիր է։ Ծառուկյանն այն գործիչն է, որ իր աշխատած գումարներով և՛ բարեգործությամբ, և՛ այլ միջոցներով ժողովրդի հետ կիսվում է։ Բայց բարեգործությամբ երկիր չես պահի, պետք է պետական մակարդակով անել, ուրեմն՝ դա պետությանը պետք է հարցնել։ Ես չգիտեմ՝ ինքը ցանկություն ունեցել է, թե ոչ, բայց պետությունը պետք է լիցենզավորի՝ ի դեմս Կենտրոնական բանկի»։
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն, որը պաշտոնաթող է արվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ:
Մարտի 20-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հելսինկիի Լյութերական-Ավետարանական Մայր Տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ:
«Դա կլինի՝ ՀՀԿ, թե ԲՀԿ, որևէ նշանակություն չունի. կարգ ու կանոնը պետք է պահպանել, ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդկային նշաձողը։ Այո, այս ռեյտինգային ընտրակարգը տարբեր խնդիրներ առաջացրեց, մարդկանց հանեց իրար դեմ։ Ասում են՝ գիծը գծված է, դու չմտնես իմ տարածք, նա թող չմտնի իմ տարածք. սա ճիշտ ձև չէր ընտրությունների, մեր ժողովրդի, մեր մենթալիտետի համար առայժմ ժամանակավրեպ ձև էր։ Բայց ինչ էլ լինի, ես դատապարտում եմ ցանկացած վիրավորանք, ոտնձգություն»։
«Ասում է՝ գործարան կառուցելը պետության գործը չէ, պետությունը պետք է մթնոլորտ ստեղծի, այ պարոն վարչապետ մթնոլորտ օդերևութաբանական կայանի Սիրունյանն է ստեղծում, ասում է՝ ձյուն կգա, անձրև կգա, վարչապետի գործը այս երկիրը երկիր դարձնելն է»,- հայտարարեց Ա. Սարգսյանը:
ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հարազատները դատի են տվել Սաուդյան Արաբիային՝ թագավորության իշխանություններին մեղադրելով «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցին աջակցելու մեջ:
«Եթե հարկատուն օրենքով է առաջնորդվում, հարկային մարմնի համար դառնում է գործընկեր. գործում է հավասարության սկզբունքը: Առավել կարևորում եմ այս նախաձեռնության բարոյական արժեքը, քանի որ տնտեսական օգուտները ժամանակավոր են, բայց հարաբերությունները, որ ՊԵԿ-ն այսօր փորձում է կառուցել, կարող են հարատև լինել»:
Աշխարհն արդեն 12-րդ անգամ նշում է Դաունի համախտանիշի համաշխարհային օրը: 2011 թվականի դեկտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում կայացրեց մարտի 21-ը նշել որպես Դաունի համախտանիշի համաշխարհային օր` նպատակ ունենալով բարձրաձայնել խնդիրները և կարևորել նրանց դերը հասարակության մեջ:
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին, որի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ:
Դանիայում Թուրքիայի գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված այն սպառնալիքների հետ, որոնք հեռախոսի և համացանցի միջոցով ստացել են թուրք ծագում ունեցող դանիացի մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչներ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերջին շաբաթվա ընթացքում կարողացել է ավելացնել ժողովրդականությունը եւ այժմ օգտվում է գերմանացիների 32 տոկոսի աջակցությունից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և հունական «Քսանթի»-ի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլիի ծնողները ևս ժամանել են Հայաստան:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամռանը երկշաբաթյա հավաք կանցկանցի ԱՄՆ-ում: «Կարմիր սատանաները» 5 ընկերական հանդիպում կանցկացնեն, սակայն նրանց մրցակիցները դեռ հայտնի չեն:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Միացյալ Նահանգների սենատոր Էնթոնի Պորտանտինոն ներկայացրել է Սենատի 29 բանաձևը, որը նախատեսում է ապրիլը հռչակել որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս: Բանաձևը նաև կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը վերադարձնել բռնագրաված եկեղեցական գույքը:
Ամերիկյան անօդաչու թռչող ապարատը մարտի 20-ին Աֆղանստանի արեւելքում հրթիռային հարված է հասցրել ահաբեկիչների տեղափոխող ավտոմեքենային:
Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը մարտի 20-ին իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից, Անկարան պետք է փոխի իր քաղաքականությունը, այլապես ԵՄ-ին նրա անդամակցությունն իրատեսական չի լինի:
Վանաձորում կատարված սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց։
Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության (CDU) պատգամավոր, ազգությամբ թուրք Ջեմիլե Յուսուֆը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ներողություն խնդրի կանցլեր Անգելա Մերկելից հնչեցրած մեղադրանքների համար:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ռուսաստանին Ղրիմի միանալու հետ կապված իրադրությունը քննարկելիս անհրաժեշտ է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ այն մասին, թե իր ժամանակին ինչպես է լուծվել Կոսովոյի անկախության հարցը:
Իվանկա Թրամփը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը, Սպիտակ տանը կաշխատի անձնական աշխատասենյակում: