Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը սեփական բանկ չի բացում ու ցածր տոկոսներով վարկ տալիս ժողովրդին. պարզաբանում է Միքայել Մելքումյանը

Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը տանում է բանկերի հարստացմանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե դաշինքը նման խնդիրներ է տեսնում, ապա այդքան մեծ կարողություն ունեցող Գագիկ Ծառուկյանն ինչո՞ւ բանկ չի բացում ու ցածր տոկոսներով վարկ տալիս ժողովրդին։ Ի պատասխան՝ Մելքումյանն ասաց, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի.

«Այնպես չէ, որ բանկային լիցենզիան տալիս են։ Նախ՝ պետք է ցանկություն լինի, այդ ցանկությունն ունենանք։ Ես գիտեմ, որ Ծառուկյանը ներկրող չէ, արտադրող է, այսինքն՝ դա բիզնեսի ցանկություն ունենալու խնդիր է։ Ծառուկյանն այն գործիչն է, որ իր աշխատած գումարներով և՛ բարեգործությամբ, և՛ այլ միջոցներով ժողովրդի հետ կիսվում է։ Բայց բարեգործությամբ երկիր չես պահի, պետք է պետական մակարդակով անել, ուրեմն՝ դա պետությանը պետք է հարցնել։ Ես չգիտեմ՝ ինքը ցանկություն ունեցել է, թե ոչ, բայց պետությունը պետք է լիցենզավորի՝ ի դեմս Կենտրոնական բանկի»։

Նա նաև հավելեց, որ մի բանկի տոկոսներ տալով հնարավոր չէ այդ ամբողջ տոկոսադրույքը սահմանել. «Ես երբևէ չեմ խոսել Գագիկ Ծառուկյանի հետ այն մասին, թե ինքը բանկային գործունեության ցանկություն ունի՞, թե՞ ոչ։ Խնդիրը համակարգային լուծում է պահանջում, իշխանությունները պետք է դա անեն»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031