«Մարտի 1-ից հետո մտան նախագահական, ասեցին՝ շեֆ ջան, մի երկու պաշտոն էլ մեզ տուր՝ սպորտից, դեսից-դենից, քեզ շեֆ ասենք ու ֆռֆռանք». Արամ Սարգսյան

Այսօր «Ելք» դաշինքի անդամները քարոզարշավ են իրականացնում Մեծ Մանթաշում: Դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ողջունեց Մեծ Մանթաշի բնակիչներին՝ ասելով, որ սրտով զգում է նրանց:

«Այս ցուրտը սկսեց դուր գալ և տաքացրեց այն պահից, երբ այս հերոսական գյուղի բնակիչներից մեկը մոտեցավ ու ասաց՝ «եղբայրդ՝ Վազգենը, մեզ բոլորիս անուն առ անուն ճանաչում էր»: Ափսոս, ես բոլորիդ անուն առ անուն չեմ ճանաչում, բայց սրտով եմ զգում, հավատացեք: Ձեր ներկայությունը տաքացրեց հոգիս»,- ասաց Ա. Սարգսյանը:

Խոսելով ընտրությունների մասին՝ Ա. Սարգսյանն ասաց, որ հիմնականում երկու գաղափար է առաջ քաշվում. Առաջինը՝ այս իշխանություններին պետք է փոխել, մյուսը՝  պետք է բոլոր ընդդիմադիրները միավորվեն:

«Այս իշխանություններին փոխելը դեռ չի նշանակում՝ երկիրը փոխել, որովհետև կարող է փոխես, եկածն անի նույնը, ինչ այս իշխանություններն են անում: Պետք է իմանաս՝ ում ումով ես փոխում: Նայեք այն ժամացույցներին, ինչ մենք կապում ենք, այն հագուստին, ինչ մենք հագնում ենք, ու տեսեք այն մեքենաներով, ինչ իրենք գալիս են, չե՞ք տեսնում, որ իրենց մեքենաները նույնն են, ժամացույցները նույնն են,  հագուստները նույն բրենդի են, խոսում են նույն փողերից, ձեզ հետ վավում են նույն կերպ՝ փող են առաջարկում, մուրաբա են առաջարկում, չգիտեմ՝ էլ ինչ են առաջարկում, որ իրենց քվե տաք:

Կարդացեք նաև

2008 թվականի Մարտի 1-ից հետո, երբ մեր ընկերներից 10 մարդ զոհվեց, այդ մարդիկ գնացին, մտան նախագահական՝ Արթուր Բաղդասարյաններով ձեռք ձեռքի տվեցին, ասեցին՝ շեֆ ջան, մի երկու պաշտոն էլ մեզ տուր՝ սպորտից, դեսից-դենից, քեզ շեֆ ասենք ու ֆռֆռանք: Հիմա դուք ասում եք՝ միացեք, սրանց փոխեք: Իրենց ու այս իշխանության տարբերությունը ո՞րն է, դուք կարծում եք, որ այդտեղ տարբերություն կա՞, ես այդ տարբերությունը չեմ տեսնում»,- հայտարարեց Ա. Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս