Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ֆրանսիացի մաթեմատիկոս Իվ Մեյերը դարձել է Աբելյան մրցանակի դափնեկիր, որը շնորհում է Նորվեգիայի Գիտությունների ակադեմիան։
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսո Հայոց պատրիարքական ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Քյոլնի առաջնորդարանից նամակ է ուղարկել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` կոչ անելով հետևել եկեղեցական ավանդույթներին և դադարել կիրառել «փոխանորդ» եզրը պաշտոնական գրագրության մեջ:
Սիրիայի կառավարությունը եւ տեղի ապստամբական խմբավորումների պատվիրակությունները հաստատել են իրենց մասնակցությունը խաղաղ բանակցություններին, որոնք այս շաբաթ վերսկսվելու են Ժնեւում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Արագածոտնի մարզում մի խումբ գյուղացիների հետ մտերմիկ զրույց է ունեցել։ Մասնավորապես, լսելով նրանց խնդիրները, բարձրացրած հարցերը, ասել է. «Վա՜յ, մամա ջան, արա դուք ինչ տիպ եք…»։
Բուլղարացի ցուցարարները մարտի 21-ին փակել են թուրքբուլղարական սահմանի մի շարք անցակետեր: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Հնդկաստանի Ութարաքանդի նահանգի Բարձր դատարանը Գանգես եւ Յամունա գետերն իրավական անձեր է ճանաչել:
Այսօր «Ելք» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Նուբարաշենում: Դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թակում է մարդկանց դռները և բաժանում իրենց դաշինքի նախընտրական բուկլետները՝ նշելով, որ ինքն այդտեղ է առաջադրված:
«Ղարաբաղի պահպանման, անվտանգության և Հայաստանի ուժեղացման խնդիրն այս պահին խաղաղության պայմանագիր ստորագրելն է։ Եվ չարժե ընդդիմանալ մեր հաղթանակներն արձանագրելու այս ծրագրին»,- ասաց Ա.Մանուկյանը։
Եվրամիության 27 երկրների արտակարգ գագաթնաժողովը՝ նվիրված հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, կկայանա ապրիլի 29-ին:
Մարտի 21-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լ.Զուրաբյանի խոսքով՝ Մարտի 1-ը ծնեց ապրիլի 2-ը, որովհետև, եթե մարտի 1-ին այդ ոճրագործությամբ չկասեցնեին համաժողովրդական շարժման ծավալումը, չէր լինի անցյալ տարվա ապրիլի 2-ի պատերազմը: Նա նշեց, որ Կոնգրեսը դիմել է բոլոր քաղաքական ուժերին՝ ապրիլի 2-ին ընտրության օրը փոխելու համար, բայց եթե դա չհաջողվի, ժողովուրդը պետք է իր ընտրությամբ հարգի ապրիլի 2-ի զոհերի հիշատակը։
Ընդհանուր առմամբ, ե՛ւ դաշինքի, ե՛ւ անձամբ ինձ մոտ բարեկրթությունը եւ քաղաքակիրթ վերաբերմունքը ցանկացած մարդու նկատմամբ գերակայող է: Հիմա կարող է այսպիսի վրիպումներ լինեն, առավել եւս, որ երբ Դուք մոտեցաք ինձ, մենք դրսից էինք գալիս, այսինքն՝ մենք միջոցառում ունեինք, նոր էինք գալիս, եւ երեւի թե ասել են՝ մի քիչ սպասեք, տեղում չեմ եղել: Դուք դրա մեջ որեւ մի հետին բան մի՛ տեսեք:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը այս գիշեր հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ արդարադատության նախարարի հետ:
Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Ռուսաստանը երկրորդ տեղում է Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր երկրների շարքում՝ առաջնությունը զիջելով միայն Թուրքիային, տեղեկացնում Sputnik-ը:
«Եվ այսօր, երբ փորձում են Օհանյանին հարցեր տալ, թե՝ երեկ դուք իշխանության մեջ էիք, և այլն, այո, բայց իշխանության մեջ փորձել է ամեն ինչ անել, որպեսզի մեր մատաղ սերնդին պահպանի և պաշտպանի: Մեր մարտական ընկերը, մեզ հետ միասին, համախմբվել է այս դաշինքի մեջ՝ անկախ մեր քաղաքական հայացքներից ու տարաձայնություններից, միավորվել ենք ու ևս երկրորդ անգամ երդվել, որ այս անգամ դատապարտված ենք երկիրն ազատել ներսից այս երկիրը քայքայող իշխանություններից»,- հայտարարեց Ռ. Պետրոսյանը:
«Թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, թե՛ եվրոպական մի շարք երկրներում, թե՛ տարածաշրջանային՝ Վրաստանում և մեր հանրապետությունում շրջանառվում են գրիպի AH3 տեսակը, միաժամանակ՝ նաև գրիպի B տեսակը, որն առավել մեծ թիվ է գրանցում: B գրիպը գրիպի մյուս տեսակներից ոչնչով չի տարբերվում, փոխանցվում է նույն՝ օդակաթիլային մեխանիզմով, ախտահարում է վերին և ստորին շնչուղիները: Գրիպ B-ով վարակվածների մոտ բարդությունները մի փոքր ավելի ակնառու են, որովհետև այն վերջին մի քանի տարիների ընթացքում չի շրջանառվել: Այն ակտիվ է հատկապես այս տարվա ընթացքում»:
Սիրիական բանակը եւ ժողովրդական աշխարհազորի ուժերի մարտիկները լիակատար հսկողություն են հաստատել ՍալամիաԻթրիա ռազմավարական կարեւորություն ունեցող հարավային մայրուղու նկատմամբ, որը տանում է Հալեպ:
«Պետք է հնարավորություն տաք, որ ազատողներին մենք ազատենք,- շարունակեց Ծառուկյանը,- Դուխներդ տեղը պահեք։ Քամի են անում՝ իրենց տեղը պահելու համար»։
«ԵՄ-ն, ՄԱԿ-ի հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, հավատարիմ է մնում Սիրիայի հակամարտության կայուն քաղաքական լուծում գտնելուն, քանի որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը ռազմական լուծում չունի»,-ասված է փաստաթղթում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ պետք է մշակվի մեր վաղվա օրը և մենք շահագրգռված ենք ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Սեմ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար և նշել, որ ծրագրի իրականացմանը նպաստելու է նաև Եվրոպական միությունը:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները հերթական հանդիպումն են անցկացրել բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ:
Քամու պոռթկումները, որոնք վերաճում են փոթորկի, արդեն երկրորդ օրն է՝ չեն դադարում Վրաստանում:
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ծննդյան օրվա առթիվ անձամբ է շնորհավորել իր 87-ամյա երկրպագուհուն՝ ծաղիկներով ժամանելով «Սոնինգի լուսաբաց» անգլիական ծերանոց, որտեղ նա ապրում է:
Guardian թերթի կատարած հետաքննության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի մի քանի խոշորագույն բանկեր ներքաշված են եղել վիթխարի դրամական գումարների լվացման միջազգային սխեմայում, որոնք դուրս են բերվել Ռուսաստանից։
«Մենք մեր գործընկերներին բացատրում ենք, որ Արցախը մի երկիր է, որտեղ կա իրական ժողովրդավարություն, այստեղ ժողովուրդը պայքարում է իրական արժեքների համար, այստեղ կա խոսքի ազատություն: Բելգիայում պատմելու ենք, թե ինչպես է այս ժողովուրդը պայքարում իր իրավունքների համար»-,ասաց նա: