Բաժիններ՝

Մարկոս Պիզելլին Հայաստան է ժամանել ծնողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և հունական «Քսանթի»-ի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլիի ծնողները ևս ժամանել են Հայաստան:

«Ծնողներիս հետ գալիս եմ Երևան, որ նրանք ևս տեսնեն իմ երկրորդ հայրենիքը»,-Ինստագրամի իր էջում գրել է Պիզելլին:

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստվել մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը: Վերականգնողական թեթև մարզմանը մասնակցում էին 16 ֆուտբոլիստներ:

Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանը, Արթուր Սարկիսովը, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելլին հավաքականին կմիանան մարտի 21-ին, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ մարտի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031