«Այ պարոն վարչապետ, մթնոլորտ օդերևութաբանական կայանի Սիրունյանն է ստեղծում, վարչապետի գործը այս երկիրը երկիր դարձնելն է». Արամ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ելք» դաշինքն այսօր Մեծ Մանթաշում քարոզարշավ է իրականացնում: Դաշինքի անդամ,«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը տարբերություն չի տեսնում իշխանությունների և որոշ այլ ընդդիմադիր ուժերի միջև, դրա համար չեն համագործակցում նրանց հետ:
«Ասում եք՝ վարչապետը գալու է այստեղ: Գալու է՝ ի՞նչ է ասելու, կասի՝ առաջիկա տարիներին մենք նախատեսում ենք, որ այստեղ կանենք 270 միլիարդ ներդրում: Այ ախպեր ջան, էդ թվերը, որ ասում ես, էդ քեզ որտեղի՞ց, ո՞վ է այդ ներդրում անողը, ո՞վ է քեզ այդ թիվն ասել: Ինքը 7 ամիս է՝ վարչապետ է, 172 միլիոնի ներդրում է եղել Հայաստանում, ուրիշ ոչինչ չի եղել: Էս մարդը իր եկած օրվանից, բացի թմբուկ նվագելուց ու կոստույմն էս կողմ, էն կողմ կախելուց՝ ուրիշ ոչինչ չի արել: Ասում է՝ գործարան կառուցելը պետության գործը չէ, պետությունը պետք է մթնոլորտ ստեղծի, այ պարոն վարչապետ, մթնոլորտ օդերևութաբանական կայանի Սիրունյանն է ստեղծում, ասում է՝ ձյուն կգա, անձրև կգա, վարչապետի գործը այս երկիրը երկիր դարձնելն է»,- հայտարարեց Ա. Սարգսյանը: