Բաժիններ՝

Բունդեսթագի թուրք պատգամավորը պահանջում է Էրդողանից ներողություն խնդրել Մերկելից

Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա­դեմոկրատական միության (CDU) պատգամավոր, ազգությամբ թուրք Ջեմիլե Յուսուֆը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ներողություն խնդրի կանցլեր Անգելա Մերկելից հնչեցրած մեղադրանքների համար: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle­ն:

Յուսուֆը նշել է, որ Էրդողանի խոսքերը «զուրկ են հիմքերից» և դժգոհություն են առաջացնում նաև Գերմանիայի թուրք ազգություն ունեցող բնակիչների շրջանում:

«Թուրքական ծագում ունեցող շատ անձինք նման թշնամական դրսևորումներն ամոթալի են համարում: Նման մեղադրանքները գերմանացի թուրքերի հեղինակությանը, ինչպես նաև Գերմանիայում թուրքերի ու գերմանացիների հարաբերություններին վնաս են հասցնում»,-հայտարարել է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Գերմանիա գնացող թուրք նախարարներին չի թույլատրվում ելույթ ունենալ, սակայն Ֆրանկֆուրտում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ չեն միջամտել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների կոչերը, նրանց կողմից բարձրացված խորհրդանիշները, այդ թվում և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը:

«Դու էլ ես այս պահին նացիստական քայլեր անում: Ու՞մ` Գերմանիայում գտնվող իմ թուրք եղբայրներին կամ այնտեղ գնացող իմ նախարարներին ու պատգամավորներին»,­-դիմելով Մերկելին` հայտարարել էր Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս