«Կարենն ով ա, Քյավառում ի՞նչ են գիդում, պիտի գա, ինքն իրան ներկայացնա՞». Տիգրան Արզաքանցյանը՝ Կարեն Բոթոյանի մասին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն եղավ, որ Գեղարքունիքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը մտել է մեկ այլ ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանի «տարածք», ու վերջինիս դա դուր չի եղել, անգամ խոստացել է հաջորդ անգամ խիստ վարվել Բոթոյանի հետ:

«Չէ, չէ, մտելան ո՞րն ա, թիմի աշխատանք ա, ես պրոբլեմ չունեմ, ես էլ մտել եմ Վարդենիս, ի՞նչ պրոբլեմ կա: Իմ ու իրա տարածք գոյություն չունի: Ես տենց բաներ չունեմ, ես բարի մարդ եմ, տենց բաների հավես չունեմ: Ով ինչ անում, իրան ա անում: Ես գիտեմ՝ ինձ ինչքան ձայն տվող քյավառցի ունեմ: Քյավառցիք չեն ճանաչում՝ Կարենն ով ա, ի՞նչ են գիդում, ես երկար տարիներ աշխատանք եմ կատարել, պիտի գա, ինքն իրան ներկայացնա՞: Կարա ձեն հավաքա, հալալ ըլնի, ինչ ասեմ,- «Փաստի» հետ զույցում ասաց Արզաքանցյանը՝ շարունակելով,- Ինքն ցույց կտա՝ ինքն ինչ կանա անի, ես ցույց կտամ, ես ինչ կարամ անեմ, վերջում կերևա էլի՝ ով ինչ արեց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031