Բաժիններ՝

«Այս գործարքի ձեռքը բռնած գյուղատնտեսին ուղեկցի` որտե՞ղ է լիզնինգը տրամադրվում, ո՞նց է լիզինգը ձևակերպվում». վարչապետ

Այսօր ՀՀ կառավարության նիստում գյուղատնետսության նախարար Իգանտի Առաքելյանը ներկայացրեց Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը:

Դրա նպատակը գյուղատնտեսությունում տնտեսվարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, արդյունքում՝ գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար առաջարկել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորինս մատչելի  և արդյունավետ մոտեցումներ: Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական տեխնիկան տնտեսվարողներին կտրամադրվի լիզինգային եղանակով, հաշվի առնելով 2013-2016 թվականներին գյուղացիական տնտեսություններին և համայնքներին լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման դրական փորձը և արդյունքները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ եթե գյուղատնտեսության ոլորտում մեխանիզացիայի խնդիրները չլուծեն, առաջընթաց չեն ունենա: Նա նշեց, որ եթե ծրագրին հատկացվող 2.2 մլրդ դրամը չբավականացնի, նոր ռեսուրս կգտնեն:

«Պարոն Առաքելյան, մաքսիմալ ուշադիր է պետք լինել: Կառավարության որոշումն ընդունելուց հետո պետք է չհանգստանաք և թողնեք ինքնահոսի, պետք է մեր համայնքներում մարզպետները, բոլորը, ձեր նախարարությունը զբաղվի այս քարոզչությամբ և այս գործարքի ձեռքը բռնած գյուղատնտեսին ուղեկցի` որտե՞ղ է լիզնինգը տրամադրվում, ո՞նց է լիզինգը ձևակերպվում, ամեն ինչով իրեն պետք է աջակցել»,- ասաց վարչապետը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս