«Վարդանիկը երկու հզոր ապտակ է հասցրել Սուքիաս Ավետիսյանին». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Շիրակում: Երկուշաբթի օրը, ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու գրանցված, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր նախընտրական խմբով քարոզարշավ էր կազմակերպել Շիրակի գյուղերով:

«Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ-ն ներկայացնող Սուքիաս Ավետիսյանը, իմանալով Վարդանիկի «մարշրուտը», նրանից կես ժամ առաջ նույն «գծով» հանդիպումների է գնացել և իր քարոզարշավն արել Ղուկասյանի համար հավաքված գյուղացիների շրջանում: Երբ նույն «գողությունը» Սուքիասը կատարել է նաև երեքշաբթի օրը, Առափի գյուղի մոտ (նախկին Օջաղուլի) Վարդան Ղուկասյանը բռնացրել է Ավետիսյանին:

Ականատեսների վկայությամբ` Վարդանիկը երկու հզոր ապտակ է հասցրել Սուքիաս Ավետիսյանին: Ներկաները, ինչպես Րաֆֆու «Սամվելում», բարձրաձայնել են` արժանի էր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031