Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Մասիսում դանակահարության դեպքով իրավապահները պետք է զբաղվեն: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, թե ԲՀԿ-կան Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ քաղաքական ենթատեքստ է եղել, Շարմազանովը հակադարձեց, թե պնդելու փոխարեն լավ կանի նա դիմի իրավապահ մարմիններին:
«Իմ կարծիքով, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունները լիովին բավարար են նման անհեթեթ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»,-ասաց նա:
Կարծում եմ՝ այս պահին Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այլևս այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ արդեն իսկ գրություններ է ուղարկել նրան կալանավորելու հիմքերի վերաբերյալ։
Նա նշեց, որ Լևոն Յոլյանն առաջին անգամ է կառավարության նիստին մասնակցում նոր պաշտոնում. «Արդյունավետ աշխատանք ենք ցանկանում»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ ոչ միայն իր կուսակիցները չկան, այլև բազում խմբակցություններից չկան պատգամավորներ: Շարմազանովի խոսքով` մինչև ժամը 15:00-ն կսպասեն, օրենքով սահմանված կարգով, եթե քվորում` 66 պատգամավորներ, լինեն, կաշխատեն, եթե ոչ, չեն աշխատի:
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։ Այս մասին ասվում է ՌԴ արդարադատության նախարարության կայքում տեղադրված տեղեկության մեջ։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ):
Զոհերի մասին լուրերը շահարկելը ինձ բարկացնում է, որովհետեւ էստեղ տղերքը կանգնած են մեր կողքին եւ գիտակցաբար են կանգնած, գիտեն, որ ամեն վայրկյան կարող են զոհվել, եւ աչք են փակում այդ ամենի վրա։
Թուրքիայի «Քրդական աշխատավորական կուսակցության» երկու ղեկավարներ են սպանվել երկրի հարավարևելյան Մարդին նահանգում, հայտնում է նահանգի վարչակազմը։
Վրաստանը կա և կլինի Եվրամիության շատ հուսալի գործընկերը արևելյան ճակատում, ինչը չափազանց կարևոր է ԵՄ-ի կայունության համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության վարչակազմին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։
«Թեև համաձայնեցման փուլերում չի ուղարկվել, այնուամենայնիվ, կոմիտեի նիստի նյութերը ստացել են բոլոր մարմինները»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ երեկ Մինսկ կատարած այցի շրջանակում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր։ Այդ մասին հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
ԼՂՀ-ում հենակետային դիրքերի շտաբի իբրև թե ոչնչացման մասին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է:
ԱՄՆի նախկին պետքարտուղար Ջոն Քերին կդառնա Վաշինգտոնում Քառնեգիի հիմնադրամի փորձագետ: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության նախագահ Ուիլյամ Բյոռնսին:
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի բանակցությունների ավարտը: Այդ մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը սույն թվականի փետրվարի 27-28-ը ՀՀ Նախագահի՝ Բրյուսել կատարած այցի առիթով:
Կարող ենք ասել, որ Հայաստանին հաջողվել է աշխարհին ներկայանալ որպես միջազգային հարաբերություններում վստահելի ու կառուցողական գործընկեր, մեր երկիրը լավագույնս ներկայացնել աշխարհին` ցույց տալու այն կարողությունները, որ առկա են մեր մեջ, ավելացնել տարբեր մայրցամաքներում մեր երկրի բարեկամների թիվը, առավել լսելի և ընկալելի դարձնել մեր ձայնը միջազգային հարթակներում, ակտիվ դերակատարություն ստանձնել գլոբալ գործընթացներում, չսպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կառույցը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձևավորելուն միտված սեփական նախաձեռնություններով:
Հայաստանի Հանրապետության սխալ դրոշ են ամրացրել Մոսկվայում ՀՀ դեսպանության շենքի վրա տեխնիկական ծառայության աշխատակիցները, որոնք մաքրել են դեսպանատան տանիքին կուտակված ձյունը։
«Զվարթնոց» օդանավակայանում վատ եղանակային պայմանների պատճառով չվերթներ են հետաձգվել, որոնցից մեկը` երեկվանից:
Գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց բնապահպանական վճարների վերաբերյալ: Նա նշեց, որ դրանց հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձևը և ծավալը նույնն է բոլոր աղտողների համար:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարական տվեց ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ:
Թուրքիայի խոշորագույն թերթերից մեկը՝ Hurriyet-ը, փոխում է իր գլխավոր խմբագրին այն բանից հետո, երբ բացահայտորեն ակնկարկել էր Թուրքիայի կառավարության և գլխավոր շտաբի միջև հակասությունների մասին։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսին մեղադրել է նրանում, որ նա «ստել է երդմնակալությանը» և պահանջել է նրանից հրաժարական ներկայացնել, գրում է Politico-ն։
Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Nissan մակնիշի 34 RՏ 370 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ, բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի գովազդային վահանակին, ինչի հետևանքով էլ ուժեղ հրդեհ է բռնկվել մեքենայում։
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեում դեմոկրատների ղեկավար Ադամ Շիֆը հայտարարել է MSNBC-ին տված հարցազրույցում, որ կոմիտեն կհետաքննի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերը, հայտնում է RIA Novosti-ն։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը Վիլնյուսում մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե դեռ վաղ է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, քանի որ դեռ զգալի առաջընթաց չկա Մինսկի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիայում նախագահի պաշտոնի թեկնածու Էմանուել Մակրոնի վրա անհայտ անձը ձու է նետել Փարիզի գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
ԱՄՆ նոր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսը անցած տարի 2 հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, սակայն այդ մասին չի հայտնել Կոնգրեսում իր նշանակման հետ կապված լսումների ժամանակ։
«Իմ համոզմամբ՝ կողմերը դրան պատրաստ չեն, ավելին, չեն ցանկանում նման սցենար։ Իրական լայնամասշտաբ պատերազմը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի առաջիկա ծրագրերի մեջ չի մտնում»,- ասում է Վադիմ Դուբնովը։