
Կարեն Կարապետյանը շնորհավորեց Լևոն Յոլյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում շնորհավորեց Լևոն Յոլյանին՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Նա նշեց, որ Լևոն Յոլյանն առաջին անգամ է կառավարության նիստին մասնակցում նոր պաշտոնում. «Արդյունավետ աշխատանք ենք ցանկանում»,- ասաց վարչապետը։