Բաժիններ՝

Թուրքիայի հարավ-արևելքում սպանվել են PKK-ի երկու առաջնորդներ

Թուրքիայի «Քրդական աշխատավորական կուսակցության» երկու ղեկավարներ են սպանվել երկրի հարավարևելյան Մարդին նահանգում, հայտնում է նահանգի վարչակազմը։

Մարդին նահանգի վարչակազմի հայտարարության մեջ ասվում է, որ PKK-ի երկու ղեկավարներ են ոչնչացվել մարտի 1-ին Նուսայբին քաղաքի Դողանլը թաղամասում հակաահաբեկչական գործողության շրջանակում։

Anadolu գործակալության աղբյուրները հայտնում են, որ PKK-ի սպանված ղեկավարներից մեկը Սալիխ Կապլանն է, որը հայտնի էր ավելի շատ Սորո անունով և որին հայտնաբերելու համար հայտարարվել էր 140 հազար դոլար պարգևատրում։

Նա համարվում էր Մարդին նահանգում PKK-ի ակցիաների պատասխանատուն և ներառված էր Թուրքիայի ՆԳՆ-ի ահաբեկիչների «կապույտ» ցուցակում։
Հաղորդվում է նաև PKK-ի երկրորդ սպանված առաջնորդի անունը՝ Խաջիրե Թանխան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031