Բաժիններ՝

Փարիզում ձվով հարվածել են նախագահի թեկնածու Մակրոնի ճակատին

Ֆրանսիայում նախագահի պաշտոնի թեկնածու Էմանուել Մակրոնի վրա անհայտ անձը ձու է նետել Փարիզի գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերից երևում է, թե ինչպես է ձուն դիպչում ֆրանսիացի քաղաքական գործչի ճակատին։

«Երբ տեսակետները որոշ հարցերի շուրջ տարբերվում են, ապա միանգամից սկսում են ձվեր նետել։ Դա Ֆրանսիայի քաղաքական կյանքի մասն է ու այն միշտ այդպիսին է եղել»,- կատարվածը մեկնաբանել է Մակրոնը։

Սա քաղաքական գործչի հետ պատահած առաջին դեպքը չէ։ 2016թ. նրան դարձյալ հարվածել էին ձվով, երբ այցով գտնվել է Փարիզի արվարձաններից մեկում։

https://www.youtube.com/watch?v=kspizb4UFDQ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031