«Վրաստանը կա և կլինի ԵՄ-ի շատ հուսալի գործընկերը արևելյան ճակատում». Կվիրիկաշվիլի
Վրաստանը կա և կլինի Եվրամիության շատ հուսալի գործընկերը արևելյան ճակատում, ինչը չափազանց կարևոր է ԵՄ-ի կայունության համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության վարչակազմին։
Հաղորդվում է, որ Վրաստանի նախագահը Եվրախորհրդարանի նախագահին Վրաստան է հրավիրել։
«Եվրախորհրդարանում անցկացված հանդիպման ժամանակ կողմերը խոսել են Վրաստանում անցկացվող բարեփոխումների մասին։ Քննարկվել է նաև օկուպացված տարածքներում ստեղծված վիճակը և այդ ուղղությամբ առկա մարտահրավերները»,- ասված է հայտարարության մեջ։