Ջոն Քերին պաշտոն է ստացել Քառնեգիի հիմնադրամում
ԱՄՆի նախկին պետքարտուղար Ջոն Քերին կդառնա Վաշինգտոնում Քառնեգիի հիմնադրամի փորձագետ: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության նախագահ Ուիլյամ Բյոռնսին:
Նա նշել է, որ Քերիի փորձը չափազանց անհրաժեշտ է Հիմնադրամին: «Ջոն Քերիի կողմից ամբողջ աշխարհում խաղաղության պաշտպանումը համապատասխանում է Քառնեգիի հիմնադրամի առաքելությանը», ընդգծել է Բյոռնսը, որը ժամանակին եղել է Քերիի տեղակալը:
Նշվում է, որ նախկին պետքարտուղարը կկենտրոնանա միջազգային հակամարտությունների խնդիրների եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառի մարտահրավերների վրա:
Փետրվարի կեսերին հայտնի է դարձել, որ դիվանագետը կմիանա Ելի համալսարանի դասախոսական կազմին: Ելի համալսարանի 1966 թվականի շրջանավարտը ղեկավարելու է «Քերիի նախաձեռնությունը» նախագիծը, որը նվիրված է համաշխարհային քաղաքականությանը:
Ջոն Քերին 73 տարեկան է: Նա ԱՄՆի պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 2013 թվականի փետրվարի 1ից մինչեւ 2017 թվականի հունվարի 20-ը:
Քառնեգիի հիմնադրամը մասնավոր ոչ առեւտրային կազմակերպություն է, որն իր հիմնական նպատակն է հայտարարել երկրների միջեւ համագործակցությանն օժանդակելը:
Այն հիմնվել է 1910 թվականին եւ կոչվում է ամերիկացի գործարար Էնդրյու Քառնեգիի անունով, որը 1903 թվականի մայիսի 11-ին 1,5 մլն դոլար – տրամադրել Խաղաղության պալատի կառուցման համար: Վաշինգտոնում գտնվում -կազմակերպության գլխադաս բաժանմունքը: