ԱՄՆ-ում կհետաքննեն «Ռուսաստանի հետ Թրամփի շփումները»
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեում դեմոկրատների ղեկավար Ադամ Շիֆը հայտարարել է MSNBC-ին տված հարցազրույցում, որ կոմիտեն կհետաքննի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերը, հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք համաձայնության ենք եկել փոքրամասնության (դեմոկրատական) և մեծամասնության (հանրապետականների) միջև այն մասին, որ մենք կհետաքննենք Թրամփի և Ռուսաստանի շտաբների միջև պայմանավորվածությունների մասին ենթադրությունը»,- նշել է նա։
Հատուկ կոմիտեում հայտարարել են, որ դրա նախագահ Դևին Նունյեսն ու Շիֆը պայմանավորվել են, որ հետաքննություն լինի, մասնավորապես դա կվերաբերի այնպիսի հարցերի, ինչպիսիք են «արդյոք Ռուսաստանի գործողությունները ներառել են շփումներ մարդկանց հետ, որոնք կապված են քաղաքական շտաբների կամ ԱՄՆ ցանկացած այլ ներկայացուցիչների հետ»։