«Մենք երբեք մեր պատգամավորներին բերման չենք ենթարկում». Շարմազանովը՝ ԱԺ նիստի տապալման մասին

«Միամիտ լոռեցիների վանաձորյան բոյկոտը վարակիչ էր և հասավ նաև Երևան, խորհրդարան»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում կատակով ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով քվորում չլինելու պատճառով խորհրդարանի աշխատանքի տապալումը:

Նա նշեց, որ ոչ միայն իր կուսակիցները չկան, այլև բազում խմբակցություններից չկան պատգամավորներ: Շարմազանովի խոսքով` մինչև ժամը 15:00-ն կսպասեն, օրենքով սահմանված կարգով, եթե քվորում` 66 պատգամավորներ, լինեն, կաշխատեն, եթե ոչ, չեն աշխատի. «Մենք երբեք մեր պատգամավորներին բերման չենք ենթարկում, մեր պատգամավորներն ազատեն իրենց կամարտահայտության մեջ: Պատգամավորների պարտականությունն է լինել ԱԺ-ում, ավագանիների պարտականությունն է լինել իրենց տեղերում»:

Դիտարկմանը, որ ՀՀ նախագահը հորդորել էր, որ պատգամավորները խրամատները չլքեն, բայց նոր մարտի շեմին փաստորեն լքո՞ւմ են, Շարմազանովը հորդորեց չանհնագստանալ: «Հանրապետականների խրամատը նույնն է»,- նկատեց նա:

168.am-ի հարցին, թե սա ցույց չի՞ տալիս, թե ինչպես են աշխատել և ինչպես են աշխատելու, եթե նորից գան խորհրդարան, Շարմազանովը պատասխանեց. «Ժողովուրդն ընտրություններին կորոշի ով է լավ աշխատել, ով վատ: Ես չեմ դատավորը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս