
Շտաբի ոչնչացման մասին լուրն ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ. PanARMENIAN.Net

ԼՂՀ-ում հենակետային դիրքերի շտաբի իբրև թե ոչնչացման մասին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է:
Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի պրոպոգանդայի հերթական դրսևորումն է», – ասաց Հասրաթյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 1-ին իբր «ոչնչացվել է հայկական ԶՈւ հենակետային դիրքերի շտաբը, հայկական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ»: