Բաժիններ՝

ԱՄՆ գլխավոր դատախազը բռնվել է Ռուսաստանի հետ շփումների մեջ. The Washington Post

ԱՄՆ նոր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսը անցած տարի 2 հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, սակայն այդ մասին չի հայտնել Կոնգրեսում իր նշանակման հետ կապված լսումների ժամանակ։

Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությունում իր աղբյուրներին։

Հանդիպումներից մեկը կայացել է սեպտեմբերին՝ սենատորի գրասենյակում։ Դա եղել է մասնավոր զրույց նրա և Կիսլյակի միջև։

«Այդ ժամանակ հենց ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական կիբերքարոզչության գագաթնակետն էր»,- հիշեցրել է պարբերականը։
Մյուս հանդիպումը կայացել է անցած տարվա հուլիսին։

Հանդիպումների ժամանակ Սեշընսը եղել է զինված ուժերի հարցերով կոմիտեի ազդեցիկ անդամ, ինչպես նաև Թրամփի գլխավոր խորհրդականներից մեկն արտաքին քաղաքականության գծով։

Կոնգրեսում լսումների ժամանակ նա հայտարարել էր, թե «կապ չի ունեցել ռուսների հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031