Վրաստանն ու Բելառուսը ստորագրել են մի շարք տնտեսական համաձայնագրեր

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ երեկ Մինսկ կատարած այցի շրջանակում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր։ Այդ մասին հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, Վրաստանի և Բելառուսի կառավարությունները ստորագրել են համաձայնագիր ներդրումների խթանման և փոխադարձ պաշտպանության, ինչպես նաև օդային հաղորդակցության մասին։

Համապատասխան փաստաթղթերը վրացական կողմից ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան, բելառուսական կողմից՝ արտգործնախարար Վլադիմիր Մակեյն ու տրանսպորտի նախարար Անատոլի Սիվակը։

Կողմերը նշել են, որ ստորագրված համաձայնագրերը նպաստելու են ներդրումների աճին ու Վրաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսկան համագործակցության ընդլայնմանը։

Տեսանյութեր

Լրահոս