![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը՝ տանիքին ամրացված սխալ դրոշի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/DUB9588.jpg)
Հայաստանի Հանրապետության սխալ դրոշ են ամրացրել Մոսկվայում ՀՀ դեսպանության շենքի վրա տեխնիկական ծառայության աշխատակիցները, որոնք մաքրել են դեսպանատան տանիքին կուտակված ձյունը։ Այս մասին Rusarminfo-ին հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունից։
«Ռուսական տեխնիկական ծառայության աշխատակիցները մաքրել են ձյունը դեսպանատան շենքի տանիքից, և մենք խնդրել էինք նրանց դրոշը նորով փոխարինել։
Արդյունքում՝ նրանք սխալ էին թույլ տվել և նորից հրավիրվել են, որպեսզի ուղղեն սխալը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Մարտի 1-ին Facebook-ում լուսանկար էր հրապարակվել, որտեղ երևում է, որ Հայաստանի դրոշը սխալ է կախված՝ հիշեցնելով Կոլումբիայի դրոշը։