
Օտարերկրացիների ներքին անձնագրերը ՀՀ-ում կդիտարկվեն որպես անձը հաստատող փաստաթուղթ

Հայաստանում օտարերկրացիների ներքին անձնագրերը կհամարվեն անձը հաստատող փաստաթուղթ և դրանցում որևէ դրոշմ կամ նշում չի կատարվի, քանի որ վերջինիս արդյունքում ներքին անձնագրերն այդ պետություններում կկորցնեն իրենց վավերությունը: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին այսօր հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «ՀՀ պետական սահմանային ռեժիմ սահմանելու մասին» ու «Անձը հաստատող փաստաթղթի մասին» Կառավարության 702 և 767 նորմատիվային որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ, ըստ էության, հնարավորություն է տրվում օտարերկրացիներին ՀՀ տարածք մուտք գործել ներքին անձնագրերով, որն էլ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
«Այս որոշումը կվերաբերի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ նրանց ևս հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով»,- ասաց նախարարը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն