Բաժիններ՝

«Վինար» ընկերությանը մի քանի օր ժամանակ է տրվել

Հայաստանում մթերման հետ կապված ընկերությունների պարտքն այսօր կազմում է 1 մլրդ 467մլն դրամ: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, կազմված է մարման ժամանակացույց:

«Իհարկե, հնարավոր չի անմիջապես մարել այդ պարտքերը` ելնելով գործարաններում ճգնաժամային վիճակից»,- ասաց նա` հավելելով, որ առաջիկա ամիսներին պարտքն ամբողջությամբ կմարվի:

Անդրադառնալով «Վինար» ընկերության պարտքերի խնդրին` Ի.Առաքելյանը նշեց, որ օրերս դատախազությունից իրենց տեղեկացրել են, որ գործարանի պահեստներում կա 12 հազար դեկալիտր սպիրտ, որը քննաչական վարչությունը կապարակնքել է և «Վինարին» մի քանի օր է տրվել իրացնելու համար: Նախարարի խոսքով` եթե ընկերությունը չկարողանա իրացնել, նախարարությունը գնորդ կգտնի և դա բավարար է ամբողջ պարտքը փակելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս