
Երևանի Տերյան փողոցում կին է ձերբակալվել

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների հետ համատեղ փետրվարի 15-ին, ժամը 15.40-ին, Երևանի Տերյան փողոցի թիվ 42 շենքի մոտից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1969 թ. ծնված Լիլիթ Պ.-ին, որը փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով: