Բաժիններ՝

Երևանում սթրեսային վիճակում գտնվող 21-ամյա աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել

Փետրվարի 16-ին, ժամը 11:35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյանի այգում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ, ով փորձել է վնասել իրեն՝ երակները կտրելու միջոցով. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ 1996 թ. ծնված Ի. Խ.-ը գտնվել է սթրեսային վիճակում և փորձել է ինքնասպանություն գործել՝ երակները կտրելու միջոցով: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս